Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 17:05 03-11-2023

Բլինքենը վերահաստատել է՝ Իսրայելը պաշտպանվելու իրավունք ունի

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, որը հերթական այցով գտնվում է Իսրայելում, հայտարարել է, որ արվում է ամեն ինչ՝ պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման կողմից գերեվարված անձանց վերադարձնելու համար։ Այս մասին տեղեկացնում է BBC-ն։

«Բազմաթիվ մարդիկ՝ ինչպես իսրայելցիներ, ամերիկացիներ, այնպես էլ այլ երկրների քաղաքացիներ կան (խմբ․՝ գերեվարված), և մենք վճռական ենք՝ անելու ամեն բան, որպեսզի նրանց ապահով կերպով վերադարձնենք իրենց ընտանիքների և սիրելիների մոտ», - ասել է Բլինքենը Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

ԱՄՆ պետքարտուղարը նաև վերահաստատել է ԱՄՆ-ի աջակցությունն Իսրայելին։

«Մենք վճռականորեն կանգնած ենք Իսրայելի կողքին։ Այն ունի իրավունք և պարտավորություն՝ պաշտպանելու իրեն և այնպես անելու, որ հոկտեմբերի 7-ի իրադարձություններն այլևս երբեք չկրկնվեն»,- ասել է Էնթոնի Բլինքենը։

Միևնույն ժամանակ նա նշել է, որ «կարևոր է այն, թե ինչպես է Իսրայելը պաշտպանվում», և կարևոր է անել ամեն բան՝ պաշտպանելու քաղաքացիական անձանց, որոնք հայտնվել են փոխհրաձգությունների կենտրոնում։

ԱՄՆ պետքարտուղարի խոսքով՝ հարկավոր է, որ հումանիտար օգնություն հասնի այն մարդկանց, որոնք հուսահատորեն դրա կարիքն ունեն Գազայում։
Հոկտեմբերին պաղեստինաիսրայելական հակամարտության սրացումից ի վեր Բլինքենն արդեն երկու անգամ եղել էր Իսրայելում՝ հանդիպումներ անցկացնելով երկրի վարչապետ Բենյամին Նեթանյահուի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ