Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 19:00 02-11-2023

Արցախցիները խնդրում են Կարմիր խաչին, որ հարազատների շիրիմները ՀՀ տեղափոխվեն

Դժվար է գտնել գեթ մեկ արցախցի ընտանիք, որը այս տարիների ընթացքում զոհ չի տվել։ Այսօր առավել շատ նրանց հուզում է զոհված տղաների գերեզմանների ճակատագրերը։ Հարյուրավոր ծնողներ այդ խնդրով դիմել են Արցախյան երրորդ պատերազմում զոհված և անհայտ կորած զինծառայողների հարազատների միության նախագահ Արմեն Ասրյանին, ում եղբայրը և որդին ևս զոհվել են։ Արմեն Ասրյանն օրեր առաջ մի խումբ բախտակիցների հետ այցելել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակ՝ իրենց ձայնը հասցնելու Բաքվի «Կարմի մահիկի» գրասենյակ, բոլոր միջազգային կառույցներին, որպեսզի նախ թույլ չտան տղաների շիրիմները պղծել, ինչպես նաև կազմակերպել վերջինների արտաշիրիմումն ու տեղափոխումը Արցախից։

«Նրանք ասացին, որ առաջնահերթ կզբաղվեն 2023 թվականին զոհվածների շիրիմների տեղափոխման հարցով, քանի որ բազմաթիվ արցախցիներ արդեն իսկ դիմում են ՀՀ՝ քաղաքացիություն ստանալու նպատակով, ինչը նշանակում է, որ նրանք կորցրել են Արցախ վերադառնալու հույսը։ Պետք է բոլոր միջոցները ձեռնարկենք՝ տղաների շիրիմները տեղափոխելու համար»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց Արմեն Ասրյանը։

Մանրամասները՝ ձայնագրությունում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
12:53 Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ
19:48 Ուիթքոֆի և Քուշների հետ բանակցությունների 2 փուլերն ավարտվեցին․ սկսվում է 3-րդը․ Զելենսկի