copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 14:15 19-04-2023

Ալիևն ընդունել է Իսրայելի արտաքին գործերի նախարարին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում ընդունել է Իսրայել արտաքին գործերի նախարար Էլի Քոհենին։ Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը՝ հղում անելով Ադրբեջանի նախագահականի մամուլի ծառայությունը։

Ալիևը բարձր է գնահատել իսրայելա-ադրբեջանական հարաբերությունները՝ նշելով, որ երկու երկրների միջև առկա են լավ քաղաքական հարաբերություններ։ Նա Իսրայելում Ադրբեջանի դեսպանատան բացումը գնահատել է որպես երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակի ցուցանիշ և ընդգծել, որ այդ հարաբերությունները հիմնված են բարեկամության, փոխադարձ վստահության, հարգանքի և աջակցության վրա։

Վերջինս հայտնել է, որ երկկողմ համագործակցության օրակարգն ընդլայնվում է։ Նա այս համատեքստում կարևորել է Ադրբեջանի և Իսրայելի միջկառավարական համատեղ հանձնաժողովի գործունեությունը և հույս հայտնել, որ այն կարող է նպաստել հարաբերությունների դիվերսիֆիկացմանը։ Ալիևը նաև հայտնել է, որ Ադրբեջանում հաջողությամբ իրականացվում է տնտեսության արդիականացման գործընթացը՝ նշելով տեխնոլոգիաների, այդ թվում՝ կանաչ էներգիայի, խելացի քաղաքների և խելացի գյուղերի հայեցակարգերի ոլորտում փորձի փոխանակման կարևորությունը։

Իսրայելի արտաքին գործերի նախարարը հույս է հայտնել, որ Իսրայելում Ադրբեջանի դեսպանատան բացումը կնպաստի երկու երկրների միջև ռազմավարական հարաբերությունների հաստատմանը։ Նա երախտագիտություն է հայտնել դեսպանատան բացման կապակցությամբ և ընդգծել երկկողմ հարաբերությունների ռազմավարական բնույթը։

Էլի Քոհենն ուշադրություն է հրավիրել այն բանին, որ Ադրբեջան է ժամանել մեծ պատվիրակությամբ։ Վերջինս անդրադարձել է նաև զբոսաշրջության ոլորտում երկկողմ համագործակցությանը և նշել, որ Իսրայելից Ադրբեջան եկող զբոսաշրջիկների թիվն ավելանում է։ Նա նաև հայտնել է, որ երկու երկրների միջև ապրանքաշրջանառության աճի տեմպերը նկատվում են, և լայն հնարավորություններ կան դրա հետագա ավելացման համար։

Հանդիպման ընթացքում նաև նշվել է, որ Ադրբեջանի և Իսրայելի միջև համագործակցության զարգացման լայն հնարավորություններ կան տնտեսության, էներգետիկայի, գյուղատնտեսության, վերականգնվող էներգետիկայի, ներդրումների, գիտության, կրթության, մշակույթի, զբոսաշրջության, անվտանգության և այլ ոլորտներում։

Հիշեցնենք, ինչպես ավելի վաղ տեղեկացրել է Oragir.News-ը, Իսրայելի արտաքին գործերի նախարար Էլի Քոենը նախօրեին աշխատանքային այցով մեկնել է Ադրբեջան։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել