Ներքին 2 տարի առաջ - 18:28 25-10-2023

Ադրբեջանի նախագահն իր մասնակցությունը հանդիպմանը չի հաստատել. Նիկոլ Փաշինյան

Ադրբեջանի նախագահի հետ բրյուսելյան եռակողմ հանդիպումը հոկտեմբերին չի կայանա, նա չի հաստատել իր մասնակցությունը՝ Բրյուսելում նախատեսված հանդիպմանը։

Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ արձագանքելով հարցին Բրյուսելում նախատեսված հանդիպումը հետաձգվե՞լ է, թե՞ չեղարկվել։

«Կան աշխատանքային մանրամասներ, որոնք մենք առաջիկա օրերին Եվրոպական միության գործընկերներից կփորձենք պարզաբանումներ ստանալ և հասկանալ հետագա անելիքների մասին։

Միևնույն ժամանակ չէի ցանկանա շտապել և այդ ամենի մասին գնահատական հնչեցնել»,- ասաց Փաշինյանն՝ արձանագրելով, որ մենք, ինչպես նախկինում, պատրաստակամություն ենք հայտնել մասնակցելու այդ հանդիպմանը։

Ամենից շատ դիտված