Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 12:20 25-10-2023

Մամա, թուրքերը մեզ չսպանեցին. արցախցի աղջնակը՝ ադրբեջանական անցակետն անցնելիս

43-ամյա Անուշ Շումանյանը Ստեփանակերտից է, 3 տարվա ընթացքում 2 անգամ տեղահանվել է։ Արցախցի կինը 4 զավակների և ամուսնու հետ 44-օրյա պատերազմի ժամանակ 10 օրով տարհանվեց Շուշիից, բայց նորից Շուշի վերադառնալու հույսով։

Պատերազմից հետո Անուշի համար Շուշի վերադառնալը մնաց որպես անկատար երազանք։ Նոյեմբերի 9-ից հետո Շումանյանների հասցեն նույնն էր՝ Արցախ…

Երեք տարի ապրել են Ստեփանակերտի հյուրանոցներից մեկում՝ հույս ունենալով, որ պետությունը կլուծի իրենց կորցրած բնակարանի հարցը։

«Սեպտեմբերի 19-ին նորից պատերազմ սկսվեց, նորից տեղահանվեցինք, բռնեցինք գաղթի ճամփան։

Հենց հասանք Հակարիի կամրջի մոտ, 7-ամյա աղջիկս վախեցած գրկեց ինձ, անցակետն անցանք, ասեց՝ մամա, թուրքերը մեզ չսպանեցին»,- Oragir.News-ի հետ զրույցում պատմում է Ստեփանակերտից բռնի տեղահանված Անուշ Շումանյանը, ում 6 հոգանոց ընտանիքն ապաստանել է Գյումրիում։

Արցախցի կինը նաև շատ է նեղվում հասարակության վերաբերմունքից։ Ասում է՝ կան մարդիկ, ովքեր ասում են՝ էս ղարաբաղցիք եկան-մնացին, էս, էն։ Տիկին Անուշն ասում է՝ արցախցին լավ օրից չէ տուն ու տեղը թողել, եկել։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

12:45 Մել Դալուզյանն ամուսնության առաջարկություն է արել
22:08 ՌԴ ՊՆ․ ռուսական ԱԹՍ-ները Օդեսայի նավահանգստում հարվածել են Ուկրաինայի ԶՈւ-ի ռազմական պահեստներին
21:30 «Ուժեղ Հայաստանը» իշխանության հետ պայմանավորվածություն ունի, և դա սկսվել է 1 տարի առաջ. քաղաքագետ
10:01 600 ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Մոսկվայի 3 օդանավակայաններ դադարեցրել են աշխատանքը
17:17 Դիմակավորված անհայտ անձը գիշերները քարեր է նետում Մալիշկա գյուղի տների վրա
23:01 Հրշեջ-փրկարարի 25-ամյա ծառայության խորհրդանշական ավարտը՝ Փրկարար ծառայության ավանդույթով
11:13 Պոդոլսկում Wildberries-ի պահեստը հրդեհվել է ԱԹՍ-ի հարձակման հետևանքով
21:10 Կոստանյանը Զելենսկիի հետ քննարկել է Հայաստան-Ուկրաինա հարաբերությունների օրակարգը
10:35 Կիմ Չեն Ընը վերահաստատել է ՌԴ-ի հետ հարաբերությունները խորացնելու հանձնառությունը
11:35 Իսպանական F16 կործանիչը Ռումինիայի օդային տարածքը խախտած ԱԹՍ է խոցել