copy image url
Ներքին 1 տարի առաջ - 19:10 26-04-2025

Բոլոր երկրներում բանանն առանց հերթի անցակետն անցնում է, իսկ ՀՀ–ում 5 օր կարող է մաքսազերծվել․ ներկրող 

Գաղտնիք չէ, որ բանանը 2018 թվականի իշխանզավթման լավագույն սիմվոլն է, քանզի Փաշինյանը վարչապետի պաշտոնը ստանձնելու հենց առաջին օրերից պարծենում էր բանանով։

Այսօր՝ ապրիլի 26-ին, Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքան իր էջում գրառում է կատարել, շնորհավորել քաղաքացիներին Քաղաքացու օրվա կապակցությամբ։ Վերջինս մասնավորապես նշել է․ «Քաղաքացու օրը կոռուպցիայի նկատմամբ անհանդուրժողականության մասին է»։

Սակայն պարզվում է, որ Հայաստան բանան ներմուծողների ճանապարհն այնքան էլ հարթ չէ։

Օրվա խորհրդի հետ կապված այսօր Oragir.News-ը զրուցել է «Արմէկ գրուպ» ընկերության հիմնադիր և տնօրեն Վարդան Հարությունյանի հետ։

Մեր զրուցակիցը պատմեց, որ իրենց ընկերությունը 2015 թվականից ներկրել է մեծ քանակությամբ բանաններ, սակայն այս պահին ոլորտում քաոսային վիճակ է, քանի որ այն համարվում է ջերմային ռեժիմը պահպանող բեռ, իսկ մաքսային անցակետի աշխատակիցները մի քանի երկրում արդեն ստուգված ապրանքի քաշը դնում են կասկածի տակ։

Արդյունքում՝ փչացող ապրանքը օրերով մնում է մաքսային անցակետի աշխատակիցների հսկողության տակ և դառնում ոչ պիտանի։

«Այդ ապրանքը մինչև մաքսազերծվելը և մաքզարծումից հետո, հարկային մարմինների կողմից անցնում է մի քանի փուլերով և երկրներով։ Այսինքն՝ անցակետի տերմինալում կասկածի տակ են դնում բեռի քանակը, չնայած, որ մեքենայի տեխպասպորտում արդեն գրված է իրական քաշը։ Դա ինձ համար անգրագիտություն է։ Մեր անցակետի աշխատակիցները կասկածի տակ են դնում միջազգային ընկերության տեխպասպորտի մեջ գրված քաշը։ Բոլոր երկրներում բանանն առանց հերթ անցակետն անցնում է, իսկ Հայաստանում հինգ օր կարող է մաքսազերծվել»,- ասաց Վարդան Հարությունյանը։

Մեր զրուցակիցը հավելեց, որ փչացած ապրանքը նաև ենթակա չէ հայտարարագրման, բայց փչացած ապրանքի համար հարկ են պահանջում, ինչը ևս խոչընդոտ է։

Ներկրողը նաև նկատում է, որ նախկինում նման խնդիրների չէին բախվում։

Ամենից շատ դիտված

09:00 ՀՀ-ՌԴ փոխադարձ «հարվածները» տեղափոխվում են փողոց․ բողոքի ակցիա՝ ՌԴ դեսպանատան դիմաց
21:49 52 տարեկանում քաղցկեղից մահացել է գերությունից վերադարձած Կարլեն Ստեփանյանը
12:10 34 տարեկանում կյանքից հեռացած Կարգինի Հասոն այսօր կդառնար 46 տարեկան
20:00 Լիպարիտ Դրմեյանի բազմավեկտոր ընտանիքը. ընդդիմության և իշխանության հատման կետը
18:00 Միլիոնների «շոու»-ի էֆեկտը. ինչպես է իշխանությունը 94 մլն դրամ քամուն տվել մեկ հանրահավաքի համար
14:00 Ռուսական արգելքները խա՞ղ են, թե՞ տնտեսական պատերազմ է սկսվել
19:07 Փաշինյանը աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին հրավիրում է ընդգրկվել ՀՀ Կառավարության կադրային բանկում
11:30 Եթե ԲՀԿ-ն չանցնի ԱԺ, եթե իշխանությունը գնա կոշտ-արգելակիչ մեխանիզմով, ապա այս ԱԺ-ն որևէ մեկը չի համարելու հանրայնորեն լեգիտիմ․ Վահե Հովհաննիսյան
10:24 Վիճաբանություն՝ Արարատի մարզում․ ոստիկանները Այնթապ գյուղից ձերբակալել են մասնակից 7 անձանց
20:38 Կարեն Հովհաննիսյանը դստեր՝ Նանեի հետ նոր հուզիչ տեսանյութ է հրապարակել