copy image url
Ներքին 2 տարի առաջ - 21:00 24-10-2023

Լենինգրադյանի նորակառույց շենքի վերելակի հորանում մահացած հայտնաբերված անձը աղբահանություն է իրականացրել

Երեկ՝ ժամը 14։34-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Լենինգրադյան փողոցի շենքերից մեկի վերելակի հորանում դի է հայտնաբերվել։ Փրկարարները վերելակի հորանից դուրս են բերել Ա․ Վ․-ի դին։

Oragir.News-ին հայտնի դարձավ, որ դեպքը տեղի է ունեցել նորակառույց բազմաբնկարական շենքում, որը դեռ շահագործման չի հանձնվել։ Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը մեզ հետ զրույցում հաստատեց տեղեկությունը․ «Դա նոր կառուցվող շենք է, դեռ շինարարական աշխատանքներ են իրականացվում, ավարտված շենք չէ, վերելակ տեղադրված չէ։ Հետևաբար Երևանի քաաղաքապետարանն այդտեղ որևէ լիազորություն չունի»։

Oragir.News-ին հայտնի դարձավ, որ մահացածը նորակառույց շենքում աղբահանության հետ կապված աշխատանքներ է կատարել, տևական ժամանկ անհետ կորած է համարվել։

Քննչական կոմիտեից մեզ հայտնեցին, որ մահացածը ՀՀ քաղաքացի է, և որ նշված դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։

«Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ սպանություն, վարույթ է նախաձեռնվել, որովհետև անձը, որը հայտնաբերվել է, անհետ կորած է եղել»,- հայտնեցին ՔԿ-ից, ապա հավելեցին, որ քննության առարկա են և՛ մահվան հանգամանքները և՛ աշխատանքային անվտանգության ապահովման պահանջների կատարման հանգամանքները։

Ամենից շատ դիտված

12:47 Նայելով ամուսնուդ՝ հասկանում եմ պատկերացումներդ. Հայկ Հովհաննիսյանի կոշտ պատասխանը՝ իրեն լկտի չոբան անվանած հետևորդին
12:27 Իմ կյանքում ավարտվեց ևս մեկ շրջափուլ՝ Ազգային ժողովի 8-րդ գումարումը, սակայն պայքարը շարունակվում է
14:07 Իմ կին, իմ սեր. Ալեքսանդր Բաբասյանը հրապարակել է ամուսնությունից հետո կնոջ հետ համատեղ լուսանկար
12:19 Այսօր քո առաջին ծնունդն է առանց քո սիրո․ Վալոդյա Գրիգորյանի դստեր հուզիչ գրառումը՝ մայրիկի ծննդյան առիթով
23:15 Գնում եմ ԱԺ՝ դառնալու քո պատգամավորը. Արայիկ Հարությունյան
14:53 Այսօր ծեծեց, վաղը կսիրի. ընտանեկան բռնության հանդեպ հանդուրժողականությունը նպաստում է քրեական ենթամշակույթի տարածմանը
13:35 ՔՊ-ն խախտո՞ւմ է օրենքը․ դպրոցի տնօրենի պաշտոնակատարը Գյումրիի ավագանու անդամ է
16:19 Ինձ մեկ է, թե ով է «Հայփոստի» տնօրենը, բայց ես պահանջում եմ բացատրություններ, թե ինչու՞ են մեր վճարված հարկերից միլիարդներ ծախսվում «Հայփոստի» վրա
15:46 Ամուսնանալուց հետո շատ դժվար է, հիմա կհուզվեմ. Ռոզա Դավթյանի խոստովանությունը
14:32 Ռուսաստանը երկրորդ զանգվածային հարվածն է հասցրել Կիևին. կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ