copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 13:05 24-10-2023

Բաքուն առաջիկա 3 տարում օկուպացված Արցախում ավելի քան 10 միլիարդ դոլար կծախսի

Ադրբեջանի իշխանություններն առաջիկա երեք տարիներին օկուպացված Արցախում ավելի քան 10 միլիարդ ամերիկյան դոլար կծախսեն։ Այս մասին տեղեկացնում է Ինտերֆաքս լրատվական գործակալության ադրբեջանական ծառայությունը՝ հղում անելով Ադրբեջանի կառավարությանը մոտ կանգնած աղբյուրներին։

Հաղորդվում է, որ գումարի հիմնական մասը կուղղվի ռազմական ենթակառուցվածքների ամրապնդմանը, ինչպես նաև կկառուցվեն էներգետիկ, տրանսպորտային, մարզական և սոցիալական օբյեկտներ։

Ադրբեջանցի պաշտոնյաները գործակալությանը փոխանցել են, որ 2024-ից 2027 թվականներին երկրի պետական բյուջեում «կապիտալ ծախսերի համար նախատեսված ֆինանսական միջոցների 29․4 տոկոսը կուղղվի օկուպացված տարածքում մեկնարկած ծրագրերի իրականացմանը»։

«Մինչև 2027 թվականը Բաքուն նախատեսում է ամրապնդել այս շրջաններում գտնվող ռազմական ենթակառույցները, կկառուցվեն էներգետիկ, տրանսպորտային, մարզական և սոցիալական օբյեկտներ»,- հայտնում է լրատվամիջոցը։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել