copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 19:57 24-01-2023

Օկուպացված Շուշի և Ակնա նախորդ մեկ տարում ավելի քան 20 հազար քաղաքացի է այցելել

Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվից Արցախի Հանրապետության՝ օկուպացված Շուշի և Ակնա (Աղդամ-խմբ) քաղաքներ իրականացվող ավտոբուսային փոխադրումների շրջանակներում նախորդ մեկ տարվա ընթացքում տեղափոխվել է ավելի քան 20 հազար քաղաքացի։ Ադրբեջական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է Ադրբեջանի թվային զարգացման և տրանսպորտի նախարարությունը։

Հաղորդվում է, որ մեկ տարվա ընթացքում դեպի Շուշի և Ակնա ուղղություններով իրականացվել է շուրջ 506 ավտոբուսային փոխադրում, որոնցով տեղափոխվել է ընդհանուր 21015 ուղևոր։

Նշվում է, որ Բաքու-Շուշի-Բաքու երթուղով տեղափոխվել է 11905, իսկ Ահմեդբեյլի-Շուշի-Ահմեդբեյլի երթուղով՝ 5116 ուղևոր։ Բացի այդ Բաքու-Ակնա-Բաքու երթուղով տեղափոխվել է 2013 մարդ, իսկ Բարդա-Ակնա-Բարդա երթուղով՝ 1981 մարդ:

Հիշեցնենք, որ 2022 թվականի հունվարին Ադրբեջանի կառավարությունը գործարկել է Բաքու-Ակնա, Բաքու-Շուշի երթուղիները։ Ադրբեջանի ցամաքային տրանսպորտի պետական գործակալությունը հայտնել էր, որ նախնական փուլում ուղևորափոխադրումները կիրականացվեն շաբաթական երկու անգամ, հետագայում՝ ավելի շատ։ Չվացուցակն այնպես էր կազմվելու, որ յուրաքանչյուր քաղաքացի տարին մեկ անգամ կարողանա մեկնել Շուշի և Ակնա:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը