copy image url
Ներքին 2 տարի առաջ - 13:12 23-10-2023

Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարը Երևանում է

Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի հրավերով մեկօրյա այցով Երևան է ժամանել Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մեհրդադ Բազրփաշը։


Այցի ընթացքում քննարկվելու են իրանական ավիաընկերությունների համար լիցենզիաներ տրամադրելու, ճանապարհային վճարների վերացման, Հյուսիս-Հարավ միջանցքի և Պարսից ծոց-Սև ծով միջանցքի շրջանակներում համագործակցության խթանման հարցեր։

Մեհրդադ Բազրփաշը կմասնակցի Հյուսիս-Հարավ միջանցքի և Պարսից ծոց-Սև ծով միջանցքի մաս կազմող Ագարակ-Քաջարան ճանապարհի կառուցման պայմանագրի ստորագրման արարողությանը։

Նշվում է, որ Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մեհրդադ Բազրփաշն այցի ընթացքում կհանդիպի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանին և էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին։

Ամենից շատ դիտված

12:45 Մել Դալուզյանն ամուսնության առաջարկություն է արել
22:08 ՌԴ ՊՆ․ ռուսական ԱԹՍ-ները Օդեսայի նավահանգստում հարվածել են Ուկրաինայի ԶՈւ-ի ռազմական պահեստներին
18:39 Այսօր հյուր էի գնացել «Զավզակներին»․ Նիկոլ Փաշինյան
19:24 Դերասանուհի և պարուհի Աիդա Կարապետյանի շքեղ հարսանիքի առաջին կադրերը
21:30 «Ուժեղ Հայաստանը» իշխանության հետ պայմանավորվածություն ունի, և դա սկսվել է 1 տարի առաջ. քաղաքագետ
10:01 600 ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Մոսկվայի 3 օդանավակայաններ դադարեցրել են աշխատանքը
23:01 Հրշեջ-փրկարարի 25-ամյա ծառայության խորհրդանշական ավարտը՝ Փրկարար ծառայության ավանդույթով
19:56 Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը
18:23 Զաբելի ու Լևոնի համար. Սիրուշոյի նոր հիթն ու անձնական խոստովանությունը
21:10 Կոստանյանը Զելենսկիի հետ քննարկել է Հայաստան-Ուկրաինա հարաբերությունների օրակարգը