copy image url
Ներքին 5 տարի առաջ - 14:05 24-05-2021

Իրանի ճանապարհների և քաղաքային զարգացման նախարարը Հայաստանում է

ՀՀ կառավարության կայքից տեղեկանում ենք, որ ԻԻՀ ճանապարհների և քաղաքային զարգացման նախարար Մոհամադ Էսլամին այցով գտնվում է Հայաստանում:

Նշվում է, որ Էսլամին Հայաստանում կլինի մայիսի 23-25-ը։

Ինչպես հաղորդում են իրանական ԶԼՄ-ները, Իրանի ճանապարհների և քաղաքային զարգացման նախարարը հանդիպումներ կունենա Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանի և փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանի հետ: Կքննարկվի Հյուսիս-Հարավ ավտոմայրուղուն, երկաթուղային և այլ ներդրումային նախագծերին իրանական ընկերությունների մասնակցությանը վերաբերող հարցեր:

Մոհամադ Էսլամիի գլխավորած պատվիրակության՝ Հայաստանում գտնվելու ընթացքում կեցության, արարողակարգային և այլ միջոցառումների համար ՀՀ բյուջեից հատկացվել է 808 հազար դրամ։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մոտ օրերս Հայաստան կայցելի Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը:

Ձեզ գուցե հետաքրքրի