copy image url
Ներքին 1 տարի առաջ - 22:15 11-12-2024

Միջազգային հանրությունից մեծ ակնկալիքներ չունենք, բայց Արցախի հարցը պետք է պահենք օրակարգում

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Հայաստանի Հանրապետությունում Արցախի ներկայացուցչությունում նախօրեին Արցախի ԱԺ-ն արտահերթ նիստ է անցկացրել՝ նվիրված Արցախի անկախության հանրաքվեի օրվան։ Նիստի արդյունքներով օկուպացված Արցախի խորհրդարանը միջազգային հանրությանն ուղղված ուղերձ է ընդունել։

Oragir.News-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն ընդգծեց, որ պատգամավորների պահանջով հրավիրված արտահերթ նիստը կապված էր օրվա խորհրդի հետ, որի կապակցությամբ ԱԺ-ն նաև միջազգային կառույցներին ուղղված հայտարարություն ընդունեց։

Պատգամավորն ասաց, որ Արցախի ԱԺ հայտարարությունը կապված էր Արցախի ինքնորոշման, միջազգային ճանաչման ու դրա կարևորության հետ. «Միանշանակ նիստը նվիրված էր Արցախի անկախության հանրաքվեին և 2006 թվականի դեկտեմբերի 10-ի Սահմանադրության օրվան»։

Հարցին՝ ներկայիս իրողությունների պայմաններում միջազգային հանրությունից ի՞նչ են ակնկալում՝ Մետաքսե Հակոբյանը պատասխանեց՝ ամենալավը հենց իրենք են պատկերացնում, որ մեծ ակնկալիքներ չեն կարող ունենալ։ Նա հիշեցնում է, որ 4 տարի շարունակ՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակաշրջանից ի վեր, միջազգային հանրության կողմից բացառապես կոչեր են հնչել՝ ոչինչ չասող ու հետևանք չունեցող։

Մետաքսե Հակոբյանն ուշադրություն հրավիրեց այն բանին, որ միջազգային հանրությունն իր մոտեցումներում մշտապես երկակի ստանդարտներ է կիրառել։

«Մյուս կողմից դա չի նշանակում, որ մենք պետք է դադարեցնենք այդ գործընթացը, որովհետև նաև հասկանալի է, թե ինչու են միջազգային կառույցներն ու հանրությունը նման կերպ արձագանքում։ Դա Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականության հետևանքն է, քանի որ վերջիններս այդ նույն հարթակներում հայտարարում են, որ Արցախն իրենք դիտարկում են որպես Ադրբեջանի մաս, ուստի բնական է՝ միջազգային հանրության համար մեր ժողովորդի նման պահանջներն անհասկանալի ու անպատկերացնելի են թվում։ Ըստ էության բանակցային գործընթաց իրականացնողները Հայաստանի իշխանություններն են, որոնք հակառակ դիրքորոշում ունեն ու հակառակ գործունեություն են ծավելում։ Հետևաբար՝ դրական ակնկալիքներ չենք կարող ունենալ, բայց թույլ չենք տալիս, որ Արցախի հարցը փակվի, այն օրակարգում ենք պահում»,- ասաց նա։

Հակոբյանը հավելեց՝ վստահ են, որ ՀՀ գործող իշխանությունները հավերժ չեն։ «Ուստի յուրաքանչյուր պահի պետք է պատրաստ լինենք, որ Հայաստանում ազգային իշխանությունների ձևավորման պարագայում արցախցիների Արցախ վերադարձի հարցը օրակարգային դարձնենք»,- եզրափակեց նա։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին