copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 13:30 20-10-2023

Չեխիայի Սենատը արցախահայության կարիքների և իրավիճակի վերաբերյալ բանաձև է ընդունել

Չեխիայի Սենատը Լեռնային Ղարաբաղում հայերի հումանիտար կարիքների և իրավիճակի վերաբերյալ բանաձեւ է ընդունել:

Բանաձևը, մասնավորապես, դատապարտում է Լեռնային Ղարաբաղի բնակչության նկատմամբ բռնության բոլոր ձևերը և հակամարտության բոլոր կողմերին կոչ է անում հարգել միջազգային մարդասիրական իրավունքի հիմնական նորմերը։

Փաստաթղթում ընդգծվում է տուժած տարածաշրջանի մարդկանց մարդասիրական օգնության և աջակցության տրամադրման կարևորությունը՝ կոչ անելով Չեխիայի կառավարությանը, իր հնարավորությունների սահմաններում, պատրաստ լինել օգնություն ցուցաբերել հատկապես առավել խոցելի մարդկանց, ինչպիսիք են երեխա ունեցող մայրերը և առանց ուղեկցության երեխաները։

Բանաձևը կոչ է անում Ադրբեջանին թույլ տալ միջազգային դիտորդներին մուտք գործել Լեռնային Ղարաբաղ՝ հետևելու տեղի բնակչության նկատմամբ վերաբերմունքին, ինչպես նաև կոչ է անում բոլոր ներգրավված կողմերին զերծ մնալ Լեռնային Ղարաբաղի մշակութային և պատմական հուշարձանները վնասելուց և պահպանել տարածքի համաշխարհային մշակութային ժառանգությունը։

Ամենից շատ դիտված

17:47 Հայր և որդի Օլամաեինները Ծառուկյանի հասցեին հնչեցրել են անհիմն մեղադրանքներ, որոնց նպատակը ֆինանսական պարքը չվերադարձնելն է. Էմին Խաչատրյան
18:35 Ողբերգական դեպք Գյումրիում. 12-ամյա տղան հեծանիվ քշելիս մահացել է
14:00 Ի՞նչ է ակնկալում Փաշինյանը Ծառուկյանից, ո՞րն է փրկագինը
12:41 Կտրուկ վատացել է Գագիկ Ծառուկյանի մոր առողջական վիճակը․ Հրապարակ
13:09 Բանտում թե ազատության մեջ՝ Ծառուկյանը միևնույն է շատ ավելի մեծ հարգանք է վայելելու, քան նրանք, ովքեր փորձում են արժեզրկել նրան․ Արա Աբրահամյան
10:00 Աննա Հակոբյանի «նամակը» Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին
13:39 Դերասանուհի Սիլվի Բարկովան երեխա է որդեգրել
22:26 Կա՛մ Փաշինյանին են խաբել, կա՛մ նա է խաբում. Ադրբեջանի դրամի վրա Արծվաշենը նշված չէ որպես անկլավ․ Հետք
22:39 ՍԴ-ն արձանագրել է ՔՊ-ի ապօրինությունները. Արամ Վարդևանյան
14:47 Ռոզա Ծառուկյանի առողջական վիճակն այս պահին արդեն լավ է․ Իվետա Տոնոյան