Ուղիղ եթեր
Ներքին Արտաքին Օրակարգ 1 տարի առաջ - 21:00 07-06-2024

Օրակարգ․ Արտահերթ ընտրություններով Նիկոլ Փաշինյանին կարող ենք հեռացնել․ Սուրեն Սուրենյանց

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդաշարի հյուրը Դեմոկրատական այլընտրանք կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն է։

Սուրեն Սուրենյանցի հետ զրուցել ենք հունիսի 9-ին սպասվող հանրահավաքի, Սրբազան շարժման ձեռքբերումների ու բացթողումների, հնարավոր արտահերթ խորհրդարանական ընտրությունների, Հայաստանի շուրջ ծավալվող արտաքին զարգացումների, Ադրբեջանի կողմից ներկայացվող նոր պահանջների, ինչպես նաև օրակարգային մի շարք այլ հարցերի վերաբերյալ։

Մեր զրուցակիցը համոզմունք հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանին հեղափոխական ճանապարհով և բլիցկրիգով հնարավոր չէ իշխանությունից հեռացնել։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է հանրությանը հստակ քաղաքական օրակարգ և ճանապարհային քարտեզ ներկայացնել, որի դեպքում հնարավոր կլինի հասնել արտահերթ խորհրդարանական ընտրությունների։

Սուրենյանցը միևնույն ժամանակ վերահաստատեց, որ այսօր ՀՀ-ում ստեղծված իրավիճակը շատ նման 2012-ին Վրաստանում ստեղծված իրավիճակին, երբ ընդդիմությանը հաջողվեց ընտրությունների միջոցով իշխանության գալ։ Նա վստահ է՝ Հայաստանում ընտրությունների միջոցով հնարավոր է հասնել իշխանափոխության։

«Այո՛, այս պրոցեսը 2018-ից հետո ամենազանգվածայինն է, սակայն այն չի վերաճում համաժողովրդական շարժման։ Դա նույնիսկ մայիսի 9-ին էր տեսանելի, երբ ամենազանգվածային հանրահավաքը տեղի ունեցավ։

Ընդդիմության կողմից մանդատները վայր դնելը կարևոր քայլ կլինի, որը խորհրդարանը կզրկի քաղաքական լեգիտիմությունից։ Դրանից հետո արտահերթ խորհրդարանական ընտրություններն իրական շանս կարող են լինել՝ իշխանափոխության հասնելու ճանապարհին»,- կարծում է նա։

Առավել մանրամասն՝ տեսանյութում․






Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել