copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 21:27 11-05-2022

Չեխիայի Սենատը Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական հանցագործությունները ցեղասպանություն է ճանաչել

Չեխիայի Սենատը որոշել է Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական հանցագործությունները ցեղասպանություն համարել և հորդորել է կառավարությանը շարունակել ծանր զենք մատակարարել Ուկրաինային։
Բանաձևում ասվում է, որ Սենատը խստորեն դատապարտում է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի դաժան ագրեսիվ պատերազմը, որի ընթացքում կոպտորեն խախտվում են միջազգային կոնվենցիաները։
Փաստաթղթի առանձին պարբերությամբն դատապարտվում են Բուչայում, Իրպենում, Բորոդյանկայում և Մարիուպոլում ռուսական զորքերի բազմաթիվ ռազմական հանցագործությունները և ընդհանրապես էթնիկական հողի վրա կատարված հանցագործությունները, ներառյալ զանգվածային մահապատիժները, խոշտանգումները և բռնաբարությունները, որոնք «ուկրաինացի ժողովրդի դեմ ցեղասպանության դրսեւորում են»։
Ավելի վաղ՝ մայիսի 10-ին, նմանատիպ բանաձեւ էր ընդունել Լիտվայի խորհրդարանը։

Ամենից շատ դիտված

18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
14:01 27 տարի անց բացահայտվել է Արծրուն Մարգարյանի աղմկահարույց սպանությունը. ՔԿ