Ուղիղ եթեր
Արտաքին 2 տարի առաջ - 16:38 19-10-2023

Մերօրյա աշխարհում գնալով ավելի դժվար է դառնում ազատ խոսելը

Ժամանակակից աշխարհում, որտեղ թվում է թե մարդը չպետք է խոսքի ազատության և արտահայտվելու խնդիր ունենա, գնալով ավելի դժվար է դառնում ազատ խոսելը։

Շուրջ 10 տարի առաջ Գունտեր Գրասի բանաստեղծությունը դժգոհությունների ալիք էր բարձրացրել, քանի որ նա քննադատում էր Իսրայելին։ Նրա դեմ հարձակումներն այնքան լայն թափ ստացան, որ Գրասը հայտարարեց՝ իրեն զգում է, ինչպես նացիստական Գերմանիայում։

Վերջին օրերին կրկին դժգոհությունների փոթորիկ է բարձրացել Ֆրանկֆուրտյան գրքի փառատոնի բացման ընթացքում Սլավոյ Ժիժեկի ելույթի առնչությամբ։ Գրականության աշխարհի ներկայացուցիչներն փառատոնը հռչակել էին բացարձակ ու ամբողջությամբ Իսրայելի աջակցության միջոցառում, և չեղարկել էին գերմանաբնակ պաղեստինցի գրողի գրքի մրցանակաբաշխությունը։

Սակայն արարողության ընթացքում Ժիժեկը բարձրացավ բեմ և առաջարկեց խնդրի խորքը նայել։ Նա նշեց, որ պաշտպանում է Իսրայելի գոյության և ինքնապաշտպանության իրավունքը, ինչպես նաև դատապարտում է ՀԱՄԱՍ-ի հարձակումը։ Սակայն գրականության աշխարհի ներկայացուցիչներն անգամ այս ելույթը չեն հանդուրժում․ նրա ելույթը մի քանի անգամ ընդատվում է, ոմանք նույնիսկ ցուցադրաբար լքում են դահլիճը։

Հատկանշական է, որ գրականության աշխարհի մեծամեծերը նրա ելույթից հետո բարձրանում են բեմ և իրարամերժ կարծիքներ հնչեցնում․ նրանցից մեկը նշում է, որ լավ է, որ բազմակարծություն կա, մյուսը նշում է, որ վշտացած է ելույթից, իսկ միջոցառման ղեկավարը շփոթմունք է արտահայտում իր լսած խոսքերից և վերահասատում փառատոնի աջակցությունը Իսրայելի պաշտպանությանը։

Հավելենք, որ ազատության վերաբերյալ ուշագրավ է Ժիժեկի այս հայտարարությունը՝ «Գրականությունը արտոնյալ միջոց է շոշափելի դարձնելու դժվար կացության ողջ բարդությունն ու երկիմաստությունը»։

Ժիժեկի ելույթը՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան