copy image url
Ներքին 2 տարի առաջ - 09:04 19-10-2023

Արցախցիների աշխատավարձերը պետք է վճարվեն

Հայաստանի Կառավարությունը պարտավոր է վճարել արցախցիների աշխատավարձերը
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 10-րդ հոդվածի առաջին կետով սահմանվում է․ «Ոչ աշխատողի մեղքով առաջացած պարապուրդը ենթակա է վճարման սույն օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված կարգով»:

Բոլոր արցախցիները, ովքեր ունեին աշխատանք, պարապուրդի են մատնվել հարկադրաբար՝ ոչ իրենց մեղքով։ Արցախցիներն ունեն ՀՀ անձնագրեր, ուստի նրանց աշխատավարձերը, ՀՀ օրենքով սահմանված կարգով, պետք է վճարվեն։ Բայց իշխանամերձ արձագանքներից պարզ է դառնում, որ արցախցիները աշխատավարձ են ստանալու մինչև հոկտեմբերի 1-ը։

Հարցի իրավական, քաղաքական ու բարոյական կողմերը քննարկելու համար Oragir.News-ը զրուցեց իրավագետ, Արցախի մարդու իրավունքների առաջին պաշտպան Ռուբեն Մելիքյանի հետ։

Մեզ հետ զրույցում նա նշեց, որ հարցում ավելի մեծ է քաղաքական բաղադրիչը․

«Ես համարում եմ, որ այստեղ իրավական բաղադրիչը ամենամեծը չէ, քաղաքական բաղադրիչն է ամենամեծը։

Անձամբ Նիկոլ Փաշինյանն այն մարդն է, որ Ստեփանակերտի հրապարակից գոռացել է՝ «Արցախը Հայաստան է և վերջ», Նիկոլ Փաշինյանը այն մարդն է, որ Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում, և դա դավաճանական ակտ է, որը պատասխանատվություն է ենթադրում։

Այս մարդկանց որոշում կայացնելու մոտիվացիան ես տեսնում եմ մեկը՝ սեփական իշխանությունը պահելը։ Իրավական ճանապարհով քաղաքական հարցեր չեն լուծում։

Սա համարում եմ քաղաքական հարց և սա պետք է ստանա քաղաքական լուծում։

ՀՀ-ն հնարավորինս պետք է փոխհատուցի այն վնասները, որոնք արցախցիները կրել են իրենց դավաճանական քաղաքականության պատճառով։ Հարցի քաղաքական կողմի գլխավոր բաղադրիչն էլ բարոյական կողմն է»։

Ռուբեն Մելիքյանի կարծիքով, արցախցիները, Հայաստանի հետ հարաբերություններում եթե անգամ արցախցիներին ՀՀ քաղաքացի չենք դիտարկում, պետք է օգտվեն ՀՀ քաղաքացու բոլոր իրավունքներից․

«Հայաստանի Հանրապետությունը, միանշանակ, պետք է հոգա արցախցիների ծախսերը։ Այն, որ այդ մարդիկ պետք է ստանան իրենց աշխատավարձերին համարժեք գումար, ես դրանում կասկած չունեմ»։

Խոսելով Հայաստանի ներկայիս իշխանությունների վերաբերմունքի ու ապագա քայլերի մասին՝ Ռուբեն Մելիքյանը նշեց․

«Հայաստանի ներկայիս իշխանություններին ես վաղուց համարում եմ դավաճանական իշխանություններ, Հայաստանի ու Արցախի պետական շահը դավաճանող իշխանություններ։

Նրանք որոշում են կայացնում՝ միայն իրենց նեղ խմբակի քաղաքական շահից ելնելով»։

Ամենից շատ դիտված

16:07 Արմավիրում սովի մատնված հայրն ու որդին նախկինում բարեկեցիկ են ապրել․ նոր մանրամասներ
14:31 Մալենկով, Բաղդասարյան, Սիմոնյան. նույնիսկ ԱԽ կայքում քարտուղարը չորրորդն է
22:08 ՌԴ ՊՆ․ ռուսական ԱԹՍ-ները Օդեսայի նավահանգստում հարվածել են Ուկրաինայի ԶՈւ-ի ռազմական պահեստներին
18:39 Այսօր հյուր էի գնացել «Զավզակներին»․ Նիկոլ Փաշինյան
16:59 Անճանաչելիորեն փոխված. բարիատրիկ վիրահատությունից հետո Կարեն Ասլանյանը նոր ֆոտոշարք է հրապարակել
19:24 Դերասանուհի և պարուհի Աիդա Կարապետյանի շքեղ հարսանիքի առաջին կադրերը
21:30 «Ուժեղ Հայաստանը» իշխանության հետ պայմանավորվածություն ունի, և դա սկսվել է 1 տարի առաջ. քաղաքագետ
19:56 Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը
18:23 Զաբելի ու Լևոնի համար. Սիրուշոյի նոր հիթն ու անձնական խոստովանությունը
15:50 Արդեն ունենք շատ կարևոր տեղեկատվություն. Անդրեն պատերազմ է հայտարարել իրեն թիրախավորած ֆեյքերին