copy image url
Ներքին 2 տարի առաջ - 14:41 15-10-2023

Ընդդիմության մանդատնե՞րն են Նիկոլին չհեռացնելու պատճառը․ Էդուարդ Շարմազանով

Փաշինյանի ռեժիմի փաստացի հենարանը միայն ՔՊ-ն, ուժայիններն ու հաճախորդները չեն։ Նրա ռեժիմի հենարանը նաեւ այն «ընդդիմադիրներն» են, որոնք կապիտուլյանտների ռեժիմի դեմ «պայքարելուն» զուգահեռ նպատակային քար են նետում նախկինների բոստանը։ Այս մասին գրում է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։

«Հատուկ դժվար ընկալողների համար. Նախկինը հաղթանակ ու Արցախի ազատագրում է ապահովել, իսկ ներկան՝ պարտություն ու Արցախի հանձնում։ Թե բա նախկինները որ չլինեն, Նիկոլը կգնա։ Ի՞նչ եք ուզում։ Ուզո՞ւմ եք Նիկոլը հեռանա, հեռացրեք: Ո՞վ է ձեր ձեռքը բռնել։ Ի՞նչ եք կախվել նախկիններից… Հետեւներդ 10 հոգի չունեք, բայց մեծ-մեծ փրթում եք։ Հիմա էլ մանդատ հանձնելու ցավ են կպել։ Ընդդիմության մանդատնե՞րն են Նիկոլին չհեռացնելու պատճառը։ Ուզածներդ ի՞նչ է։

Իշխանությունը թրքահպատակ է, ուզո՞ւմ եք խորհրդարանում ընդդիմությունն էլ թուրք-ադրբեջանական օրակարգով շարժվի։ Մանդատը վայր դնեն, որ խորհրդարանում ազգային օրակարգից, Արցախից ու Ցեղասպանության դատապարտումից խոսացող չլինի՞։

Եթե այո, ուրեմն դուք Նիկոլից ավելի Նիկոլ եք…»։

Ամենից շատ դիտված

16:07 Արմավիրում սովի մատնված հայրն ու որդին նախկինում բարեկեցիկ են ապրել․ նոր մանրամասներ
14:31 Մալենկով, Բաղդասարյան, Սիմոնյան. նույնիսկ ԱԽ կայքում քարտուղարը չորրորդն է
16:59 Անճանաչելիորեն փոխված. բարիատրիկ վիրահատությունից հետո Կարեն Ասլանյանը նոր ֆոտոշարք է հրապարակել
18:39 Այսօր հյուր էի գնացել «Զավզակներին»․ Նիկոլ Փաշինյան
19:24 Դերասանուհի և պարուհի Աիդա Կարապետյանի շքեղ հարսանիքի առաջին կադրերը
22:08 ՌԴ ՊՆ․ ռուսական ԱԹՍ-ները Օդեսայի նավահանգստում հարվածել են Ուկրաինայի ԶՈւ-ի ռազմական պահեստներին
09:13 Պարզվում է` «Ֆրի նյուզ»-ը վնասով է աշխատում
21:30 «Ուժեղ Հայաստանը» իշխանության հետ պայմանավորվածություն ունի, և դա սկսվել է 1 տարի առաջ. քաղաքագետ
15:50 Արդեն ունենք շատ կարևոր տեղեկատվություն. Անդրեն պատերազմ է հայտարարել իրեն թիրախավորած ֆեյքերին
19:56 Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը

Ձեզ գուցե հետաքրքրի