Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Միտք 2 տարի առաջ - 23:54 14-10-2023

Ոստիկանները հրաժարվել են վերցնել Ճապոնիայի քաղաքացու հաղորդումը գողության մասին. Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ուրեմն այսօր Ճապոնիայի մի քաղաքացի գնացել է ոստիկանության կենտրոնական բաժին ու հայտնել, որ իր պայուսակը գողացել են։

Բաժնի աշխատողները ասել են, որ հաղորդում չեն կարող վերցնել, քանի որ թարգմանիչ (նույնիսկ անգլերենի) չունեն ու չեն կարող կանչել։

Ճապոնացին իր հետ բերել էր թարգմանիչ, բայց ոստիկանությունից, ի հակառակ օրենքի, միևնույնն է չեն ընդունում հաղորդումը։
Մի խոսքով, հայրենի ոստիկանները անում են ամենը, որ էս քաղաքացուն ճանապարհեն, ինչը իրենց մոտ բարեհաջող ստացվում է։

Նման մի բան էլ եղավ հարևանիս հետ, երբ սրանից մի 10 օր առաջ ոստիկանները հրաժարվում էին վերցնեին (ցրում էին) բնակարանային գողության մասին հաղորդումը, երբ մտածում էին, որ դա չբացահայտվող է։

Աշխարհի ամենաապահով երկիր դառնալու համար, ըստ ՆԳ անախարարի, պետք է ոչ թե հանցավորության դեմ պայքարել, այլ հանցավորության փաստը կոծկել»։

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
18:03 Ի՞նչ է թաքցնում նախկին ԱԽՔ-ն ու ինչո՞ւ չի գրում պատերազմի մասին
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը