Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 23:16 14-10-2023

Ուժեղ կամքի տեր տղա է, հաստատ ինքնասպանություն չէր գործի. կամրջից ցած նետված արցախցի տղան դեռ գիտակցության չի եկել

«Տղան դեռ գիտակցության չի եկել, բայց դրական դինամիկա է նկատվում»,- այս մասին Oragir.News-ի հետ զրույցում հայտնեց ստեփանակերտցի 19-ամյա տղայի ծանոթներից մեկը:

Մեր զրուցակիցն ասաց, որ լավ է ճանաչում այս տղային, և որ կատարվածը հաստատ ինքնասպնության փորձ չի եղել.

«Նա հաստատ ինքնասպանություն չէր գործի։ Հայաստան տեղափոխվելուն պես աշխատանք էր փնտրում, մի քանի տեղ գնացել էր, որ գործ ճարեր։ Նա շատ ուժեղ կամքի տեր տղա է»,- ասաց մեր զրուցակիցը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հոկտեմբերի 13-ին ստեփանակերտցի 19-ամյա տղան «Բելաջիո» ռեստորանային համալիրի հարակից կամրջից ցած է նետվել:

Տղային տեղափոխել էին հիվանդանոց, նա գտնվում է անգիտակից վիճակում: Բժիշկները տղայի վիճակը գնահատել էին ծանր։ Իսկ թե ինչն է ստիպել նրան գնալ այդ քայլին, դեռ հայտնի չէ։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել