copy image url
Ներքին Արտաքին 2 տարի առաջ - 09:55 14-10-2023

Ադրբեջանն առաջիկա շաբաթների ընթացքում կարող է ներխուժել Հայաստան․ Բլինկեն

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հոկտեմբերի 3-ի հեռախոսազրույցում ԱՄՆ օրենսդիրներին զգուշացրել էր, որ առաջիկա շաբաթների ընթացքում Ադրբեջանը հարավային ուղղությամբ կարող է ներխուժել Հայաստան։

Ըստ աղբյուրների՝ օրենսդիրները Բլինկենից պահանջել են հնարավոր միջոցներ ձեռնարկել Ալիեւի դեմ՝ ի պատասխան սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղ ներխուժմանը:

Բլինկենը պատասխանել է, որ Պետդեպարտամենտը ուղիներ է փնտրում Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար և չի ծրագրում ռազմական օգնություն տրամադրել Բաքվին: Նա հավելել է, որ հավանականություն է տեսնում, որ առաջիկա շաբաթներին Ադրբեջանը հարավային ուղղությամբ կներխուժի Հայաստան։

«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ավելի վաղ Հայաստանին կոչ էր արել «միջանցք» բացել հարավային սահմանի երկայնքով, որը Ադրբեջանը կապում է Թուրքիայի և Իրանի հետ սահմանակից էքսկլավին: Ալիևը սպառնացել է այդ հարցը լուծել «ուժային ճանապարհով»,- գրում է պարբերականը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԵՄ-ում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը նշել էր, որ Ադրբեջան պատրաստվում է Հայաստանի նկատմամբ նոր հարձակում իրականացնել։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
12:53 Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ
19:48 Ուիթքոֆի և Քուշների հետ բանակցությունների 2 փուլերն ավարտվեցին․ սկսվում է 3-րդը․ Զելենսկի