copy image url
Ներքին 2 տարի առաջ - 22:09 13-10-2023

Փաշինյանն է թաղել Արցախի հարցը․ Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը գրում է․

«Սերժ մերժող տգետներ, լսեցի՞ք Պուտինին։

Իսկ դու՞ք,Նիկոլի հաճախորդներ։

Կամ դուք, սամվել բաբայաններ…

Եթե չեք լսել, լսեք։

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի նախագահն ասում է.

1. Արցախի կարգավիճակը որոշվելու էր հանրաքվեով։

2. Հայկական կողմը/Սերժ Սարգսյան-Էդվարդ Նալբանդյան զույգը/ պնդում էր հանրաքվեի համար կոնկրետ ժամկետ նշել։

3. Ակնհայտ էր, որ եթե նույնիսկ 20 տարի հետո լիներ հանրաքվեն, Արցախն անկախանալու էր եւ միջազգայնորեն ճանաչված պետություն էր հռչակվելու։

4.Փաշինյանն է թաղել Արցախի հարցը՝ ճանաչելով 2022-ի աշնանը Պրահայում Արցախն Ադրբեջանի մաս։

5.Թե ԵՄ ներկայացուցիչ Բորելը,թե ՌԴ նախագահ Պուտինը շեշտեցին՝ Փաշինյանն առաջին Հայաստանի ղեկավարն է,ով ճանաչել է Արցախն Ադրբեջանի մաս։

Այսքանից հետո Սերժի բանակցային ժառանգությունից բողոքողները կամ իդիոտ են,կամ՝ ինֆանտիլ»,- գրել է Շարմազանովը։

Ամենից շատ դիտված

16:07 Արմավիրում սովի մատնված հայրն ու որդին նախկինում բարեկեցիկ են ապրել․ նոր մանրամասներ
14:31 Մալենկով, Բաղդասարյան, Սիմոնյան. նույնիսկ ԱԽ կայքում քարտուղարը չորրորդն է
16:59 Անճանաչելիորեն փոխված. բարիատրիկ վիրահատությունից հետո Կարեն Ասլանյանը նոր ֆոտոշարք է հրապարակել
18:39 Այսօր հյուր էի գնացել «Զավզակներին»․ Նիկոլ Փաշինյան
19:24 Դերասանուհի և պարուհի Աիդա Կարապետյանի շքեղ հարսանիքի առաջին կադրերը
22:08 ՌԴ ՊՆ․ ռուսական ԱԹՍ-ները Օդեսայի նավահանգստում հարվածել են Ուկրաինայի ԶՈւ-ի ռազմական պահեստներին
09:13 Պարզվում է` «Ֆրի նյուզ»-ը վնասով է աշխատում
21:30 «Ուժեղ Հայաստանը» իշխանության հետ պայմանավորվածություն ունի, և դա սկսվել է 1 տարի առաջ. քաղաքագետ
15:50 Արդեն ունենք շատ կարևոր տեղեկատվություն. Անդրեն պատերազմ է հայտարարել իրեն թիրախավորած ֆեյքերին
19:56 Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը