Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 14:12 13-10-2023

Ավինյանը «ցրեց» ԿԳՄՍՆ-ի հետ հակասության թեման․ տեսանյութ

Այսօր Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցավ Տիգրան Ավինյանի երդմնակալության արարողությունը։ Ավինյանի երդմնակալությանը լրագրողների մուտքն արգելված էր, իսկ արարողության ավարտից հետո Ավինյանը ճեպազրույցով պատասխանեց լրագրողների հարցերին։

Oragir.News-ը նորընտիր քաղաքապետից հետաքրքրվեց՝ ԿԳՄՍՆ նոր դասագրքերով Ուրարտուն ներկայացվում է որպես ոչ հայկական պետություն, արդյոք համաձա՞յն է այդ տեսակետի հետ։

Մեր հարցին ի պատասխան Տիգրան Ավինյանը պարզապես «ցրեց» թեման․ «Շատ նեղ հարց եք տալիս, որին կդժվարանամ պատասխանել, որովհետև դժվար է պատասխանել մի թեմայի շուրջ, որին ծանոթ չես»։

Եվ Ավինյանն այս թռուցիկ պատասխանը տալիս է այն դեպքում, երբ երդմնակալության ժամանակ ձեռքը դրել էր մ․թ․ա․ 782թ.-ով թվագրված սեպագիր արձանագրության վրա, իսկ արարողակարգին մասնակցում էին նաև «ուրարտացիների հագուստով զինվորներ»։ Նշենք, որ Երևանի քաղաքապետի երդմնակալություն անցկացվեց նոր արարողակարգով, և առաջին անգամ էր, որ քաղաքապետը երդվեց՝ ձեռքը սեպագիր արձանագրության վրա։

Այսպիսով, արարողակարգային դետալներով քաղաքապետարանը հակասության մեջ է մտել ԿԳՄՍՆ-ի հետ։ Ստացվում է, որ իշխանությունը գրեթե ամեն հարցում է նույն քաղաքականությունը վարում․ եթե պետք է, ուրեմն մերն է, եթե պետք չէ՝ արդեն կարևոր էլ չէ, թե ումն է։ Ու ցավալի է, որ կարևորագույն իրադարձության դեպքում նպատակահարմար են համարում Ուրարտուն հայկական պահել, իսկ ապագա սերունդներին կրթող դասագրքերում Ուրարտուի հայկական լինելն ընդգծելու կարևորությունն առաջնահերթություն չեն համարում։

Հիշեցնենք, որ ԿԳՄՍՆ նոր դասագրքերում Ուրարտուն ներկայացվում է մի քարտեզով, որտեղ ոչ թե մեր պատմության վերելքն է ներկայացվել, այլ ճիշտ հակառակը․ քարտեզում Ուրարտուի մեջ ներառված չէ այսօրվա Հայաստանի Հանրապետության տարածքը։

Ամենից շատ դիտված

16:07 Արմավիրում սովի մատնված հայրն ու որդին նախկինում բարեկեցիկ են ապրել․ նոր մանրամասներ
14:31 Մալենկով, Բաղդասարյան, Սիմոնյան. նույնիսկ ԱԽ կայքում քարտուղարը չորրորդն է
16:59 Անճանաչելիորեն փոխված. բարիատրիկ վիրահատությունից հետո Կարեն Ասլանյանը նոր ֆոտոշարք է հրապարակել
18:39 Այսօր հյուր էի գնացել «Զավզակներին»․ Նիկոլ Փաշինյան
19:24 Դերասանուհի և պարուհի Աիդա Կարապետյանի շքեղ հարսանիքի առաջին կադրերը
22:08 ՌԴ ՊՆ․ ռուսական ԱԹՍ-ները Օդեսայի նավահանգստում հարվածել են Ուկրաինայի ԶՈւ-ի ռազմական պահեստներին
09:13 Պարզվում է` «Ֆրի նյուզ»-ը վնասով է աշխատում
21:30 «Ուժեղ Հայաստանը» իշխանության հետ պայմանավորվածություն ունի, և դա սկսվել է 1 տարի առաջ. քաղաքագետ
15:50 Արդեն ունենք շատ կարևոր տեղեկատվություն. Անդրեն պատերազմ է հայտարարել իրեն թիրախավորած ֆեյքերին
19:56 Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը