copy image url
Ներքին 2 տարի առաջ - 21:27 12-10-2023

Հալիձորի համայնքային կենտրոնը Ռուբեն Վարդանյանի հերթական և կարևոր ներդրումն է. «Ապրելու երկիր»

Տաթև համայնքում բացվել է համայնքային կենտրոնը, որը ուսուցման նոր մշակույթ ու հնարավորություններ կընձեռնի համայնքի գյուղերի բնակիչներին։ Այն կուսակցության նախընտրական կարևոր ծրագրերից է։ Հայտնում է «Ապրելու երկիր» կուսակցությունը․

«Հալիձոր գյուղում բացված կենտրոնը ստեղծվել եւ գործելու է՝ հիմք ընդունելով Դիլիջանի համայնքային կենտրոնի (Dilijan Community Center) հաջող մոդելն ու փորձը։

Ինչպես Դիլիջանի, այնպես էլ այս կենտրոնի իրականացումը շնորհիվ «Ռուբեն Վարդանյան» հիմնադրամի է։ Յուրահատուկ այս միջավայրի ստեղծումը Տաթևում Ռուբեն Վարդանյանի հերթական և կարևոր ներդրումն է մեր երկրի համար կարևոր նշանակություն ունեցող անկյունում․ նպատակն էլ՝ որակյալ կրթության և ստեղծագործ միջավայրի ապահովման շնորհիվ Տաթևը հզոր ներուժով համայնք դարձնելն է։

Համայնքային կենտրոնում առանձնահատուկ ուշադրություն կդարձվեն տարիքային տարբեր խմբերի համար նախատեսված կրթական ծրագրերին, որոնք ներառելու են դասընթացներ, մասնագիտական ուսուցումներ, ինչպես նաեւ առօրյա կյանքում անհրաժեշտ հմտությունների դասավանդում։ Կենտրոնը դառնալու է նաև համայնքի բնակիչների հանդիպումների, շփումների, գաղափարների քննարկման, տարատիպ ցուցահանդեսների, համերգների և այլ միջոցառումների կազմակերպման վայր։

Կենտրոնի բացմանը մասնակցել է նաև Ռուբեն Վարդանյանի ավագ որդին՝ Դավիթ Վարդանյանը»,- ասվում է կուսակցության հաղորդագրության մեջ։

Ամենից շատ դիտված

16:07 Արմավիրում սովի մատնված հայրն ու որդին նախկինում բարեկեցիկ են ապրել․ նոր մանրամասներ
14:31 Մալենկով, Բաղդասարյան, Սիմոնյան. նույնիսկ ԱԽ կայքում քարտուղարը չորրորդն է
16:59 Անճանաչելիորեն փոխված. բարիատրիկ վիրահատությունից հետո Կարեն Ասլանյանը նոր ֆոտոշարք է հրապարակել
18:39 Այսօր հյուր էի գնացել «Զավզակներին»․ Նիկոլ Փաշինյան
19:24 Դերասանուհի և պարուհի Աիդա Կարապետյանի շքեղ հարսանիքի առաջին կադրերը
22:08 ՌԴ ՊՆ․ ռուսական ԱԹՍ-ները Օդեսայի նավահանգստում հարվածել են Ուկրաինայի ԶՈւ-ի ռազմական պահեստներին
09:13 Պարզվում է` «Ֆրի նյուզ»-ը վնասով է աշխատում
21:30 «Ուժեղ Հայաստանը» իշխանության հետ պայմանավորվածություն ունի, և դա սկսվել է 1 տարի առաջ. քաղաքագետ
15:50 Արդեն ունենք շատ կարևոր տեղեկատվություն. Անդրեն պատերազմ է հայտարարել իրեն թիրախավորած ֆեյքերին
19:56 Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը

Ձեզ գուցե հետաքրքրի