Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 16:55 12-10-2023

Արցախցի 3 ընտանիք է շարունակում Արտաշատի մարզադպրոցում ապրել

Արարատի մարզկենտրոնում՝ Արտաշատում ապաստանած շուրջ 5200 արցախցիներից 105-ը բառացիորեն, մնալու տեղ չի ունեցել։ Նրանց դրսում չթողնելու համար Արտաշատ համայնքի մարզադպրոցի դահլիճը վերապրոֆիլավորվել է որպես ժամանակավոր կեցավայր։ Դահլիճում մահճակալներ են տեղադրվել, նախնական պայմանավորվածությամբ տեղահանվածներին 3 օր պահելու համար։ Վերջիններս ապահովվել են 3-անգամյա տաք սնունդով և կեցության համար անհրաժեշտ պարագաներով։ Բայց իրավիճակի բերումով տեղահանված ընտանիքներից 3-ը մինչև այժմ շարունակում են ապրել մարզադահլիճում։ Խոսակցություններ էին շրջանառվում, թե մարդկանց մարզադահլիճից հանում են։

Oragir.News-ը կապ է հաստատել Արտաշատի համայնքապետարանի մամուլի քարտուղար Գոհար Հովսեփյանի հետ։ Մեզ հետ զրույցում նա ասաց․



«Այս պահին համայնքում ընթանում է ժամանակավոր կեցավայրերից մեր հայրենակիցների տեղափոխումը վարձակալությամբ տրամադրվող բնակարաններ: Մարզադպրոցում հոկտեմբերի 12-ի դրությամբ 3 ընտանիք կա: Որևէ մեկն իր կամքին հակառակ դուրս չի գալիս կեցավայրից, առաջարկում ենք հարմար բնակարան, իրենք ընտրում են»։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
17:28 ՔՊ-ականները Լիճքում ծեծել են «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձին, որը Գնել Սանոսյանի հորաքրոջ տղան է
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
20:35 Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը. Հենրիխ Մխիթարյան
07:37 Վաղ առավոտից Գյումրիում խուզարկություններ և ձերբակալություններ են
09:38 Քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո կյանքից հեռացել է Խաչատուր Հունանյանը.
22:21 Երբ հայտագրվեցի՝ մտածում էի՝ գոնե առաջին փուլն անցնեմ. Սամվել Մալոյան
14:22 Մեր գլխավոր ակտիվիստներին ձերբակալում են, որ չկարողանան գնալ ընտրության․ Սամվել Կարապետյան
16:43 Ողբերգական ավտովթար՝ Սյունիքում. կա 4 զոհ․ վիրավորի վիճակը ծայրահեղ ծանր է