Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 13:36 11-10-2023

Նարեկ Մկրտչյանը և Վասիլիս Մարագոսը քննարկել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների աջակցության ուղղությամբ անելիքները

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին։

ՀՀ ԱՍՀ նախարարությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցության ուղղությամբ համատեղ նախատեսվող անելիքները․ անդրադարձ է կատարվել նաև սոցիալական պաշտպանության ոլորտում ԵՄ ներգրավմամբ արդեն իսկ իրականացված ծրագրերի արդյունքներին։

Նախարար Մկրտչյանը շնորհավորել է դեսպանին՝ կարևոր պաշտոնի ստանձնման կապակցությամբ և մաղթել արդյունավետ համագործակցություն։

Ներկայացնելով տեղահանված անձանց առաջնային կարիքների բավարարման ուղղությամբ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից իրականացվող աշխատանքները՝ նախարարը նշել է, որ ստեղծված իրավիճակում, առկա ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ ՀՀ Կառավարությունը նախատեսում և իրականացնում է տարբեր ծրագրեր։

Անդրադառնալով ԵՄ մասնակցությամբ արդեն իսկ իրականացված ոլորտային աշխատանքներին՝ Նարեկ Մկրտչյանը դրական և արդյունավետ է որակել ինտեգրված սոցիալական ծառայությունների, սոցիալական բնակապահովման, մարդկանց թրաֆիքինգի և ընտանիքում բռնության ենթարկված անձանց, ինչպես նաև կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտներում համատեղ ներդրված ջանքերը։

Դեսպան Վասիլիս Մարագոսն ընդգծել է նախարարության հետ համագործակցության կարևորությունը և պատրաստակամություն հայտնել ևս ակտիվորեն ներգրավվել սոցիալական պաշտպանություն ոլորտում նախատեսվող ծրագրերում։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ