copy image url
Մամուլ 2 տարի առաջ - 08:38 11-10-2023

Հրաչյա Սարգսյանը դատարանում պարտվել է Իշխան Սաղաթելյանին․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Երևանի նախկին քաղաքապետ ՀՀ պաշտպանության փոխնախարար Հրաչյա Սարգսյանը պարտվել է առաջին ատյանի դատարանում ԱԺ Հայաստան խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի դեմ ներկայացրած գործով:

Հայտնել էինք, որ 2022 թվականի սեպտեմբերի 1-ին Հրաչյա Սարգսյանը դիմել էր վարչական դատարան ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանին Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 180.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված վարչական իրավախախտում կատարելու համար վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջով։ ՀՀ օրենսգրքի 180․1-ի հոդվածի 1-ին մասով վարչական իրավախախտում է համարվում առանց համայնքի ղեկավարին օրենքով սահմանված կարգով իրազեկելու կամ իրազեկման պայմանների խախտմամբ հավաք անցկացնելը, որն առաջացնում է տուգանքի նշանակում հավաքի կազմակերպչի կամ ղեկավարի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով:

Արդյունքում, վարչական դատարանը շուրջ 1 տարի քննելով գործը որոշել է մերժել նախկին քաղաքապետի ներկայիս փոխնարար Հրաչյա Սարգսյանի հայցը: Նկատենք, որ Երևանի քաղաքապետարանում լուրջ են տրամադրված եւ որոշումը բողոքարկել են ՀՀ վարչական վերաքննիչ դատարանում, որտեղ նիստերը շարունակվում են: Տեսնենք, թե ինչ կստացվի այս դեպքում:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
12:53 Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ
19:48 Ուիթքոֆի և Քուշների հետ բանակցությունների 2 փուլերն ավարտվեցին․ սկսվում է 3-րդը․ Զելենսկի