Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 19:49 10-10-2023

Ժաննա Անդրեասյանը և ՀԱՀ նախագահը քննարկել են ակադեմիական քաղաքին վերաբերող հարցեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նորանշանակ նախագահ Բրյուս Պողոսյանին:

Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ գործունեություն:

«Դուք Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահի պաշտոնը զբաղեցրել եք նաև 2010-2014 թվականներին, և սա Ձեզ համար գործունեության նոր ոլորտ չէ: Վստահ եմ՝ այս փուլում ևս թե՛ Ամերիկյան համալսարանի, թե՛ ընդհանրապես բուհական համակարգի համար ձեռքբերումների շրջան կլինի»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

Նախարարը նշել է, որ « ՀՀ կրթության զարգացման՝ մինչև 2030 թվականի պետական ծրագրի» շրջանակում ներկայում Կառավարությունն իրականացնում է կրթական լայնածավալ բարեփոխումներ, այդ թվում՝ բարձրագույն կրթության ոլորտում: Այս համատեքստում Ժաննա Անդրեասյանը կարևորել է համալսարանների հետ համագործակցությունը:

ՀԱՀ նախագահ Բրյուս Պողոսյանը ներկայացրել է համալսարանի կրթական ծրագրերի զարգացման հեռանկարները և իր հերթին պատրաստակամություն հայտնել աջակցել կրթական բարեփոխումներին՝ կարևորելով ընթացող բարեփոխումների հետ համահունչ լինելու ՀԱՀ որդեգրած մոտեցումը։

Ոլորտում իրականացվող բարեփոխումների շրջանակում քննարկվել են նաև ակադեմիական քաղաքին վերաբերող մի շարք հարցեր:

Նախարար Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ գլխավոր հատակագծի նախագծային աշխատանքներն իրականացնում են Գերմանիայից ժամանած ճարտարապետական ընկերության մասնագետները, արդեն մշակված է ակադեմիական քաղաքի հայեցակարգը, որը շուտով կներկայացվի ՀՀ կառավարության հաստատմանը:

Հանդիպմանը քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
19:39 Մահացել է Ժակ Շիրակի այրին
20:35 Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը. Հենրիխ Մխիթարյան
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
18:07 ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ կգումարի Ուկրաինայի խնդրանքով