Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 20:41 09-10-2023

ՀՀ էկոնոմիկայի փոխնախարարը հանդիպել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված գործարարների հետ

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանի գլխավորությամբ հոկտեմբերի 9-ին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված գործարարների հետ կայացել է հանդիպում, որի ընթացքում նախարարի տեղակալը ներկայացրել է տնտեսության ոլորտում գործող ծրագրերը և այդ ծրագրերից օգտվելու՝ իրենց համար մշակված շահավետ պայմանները: Հանդիպմանը ներկա են եղել նաև «Մանթաշյանց» գործարարների միության Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետության անդամները։

ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Ֆեյսբուք»-ի էջը տեղեկացնում է, որ հանդիպման ընթացքում հարցեր են հնչել ԼՂ-ում գրանցված ընկերությունների վերագրանցման, տարբեր ոլորտներում գործունեություն իրականացնելու համար նոր լիցենզիաների տրամադրման, նոր հողակտորների ձեռքբերման, գյուղոլորտի տարբեր ծրագրերից օգտվելու կարգի, բանկային համակարգի հետ կապված մի շարք խնդիրների վերաբերյալ։

Ըստ աղբյուրի՝ Ռաֆայել Գևորգյանը պատասխանել է բարձրացված հարցերին և հավելել, որ այլ գերատեսչությունների հետ քննարկելուց հետո էկոնոմիկայի նախարարությունը կարձագանքի նաև այս փուլում անպատասխան մնացած հարցերին։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել