copy image url
Ներքին 2 տարի առաջ - 16:12 28-11-2023

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեք բժիշկ և երկու բուժքույր աշխատանք են գտել Գեղարքունիքում

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը նոյեմբերի 27-ին մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարների հետ անցկացրել է աշխատանքային հերթական խորհրդակցությունը։

Քննարկվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Գեղարքունիքի մարզում ապաստանած մեր հայրենակիցների կեցավայրերի, նրանց կարիքներն ու առաջնահերթ խնդիրները կարգավորելուն վերաբերող հարցեր։

Զեկուցվել է, որ այս պահի դրությամբ մարզի բուժհիմնարկներում աշխատանքի են տեղավորվել Լեռնային Ղարաբաղից մարզում վերաբնակություն հաստատած երեք բժիշկ և երկու բուժքույր, ևս 2 բուժքույր հաշվառվել են աշխատանքի տեղավորման նպատակով։

Աջակցություն ցուցաբերելու նպատակով հաշվառվել են նաև մարզի տարածքում վերաբնակեցված միայնակ տարեցները, մինչև 2 անձից կազմված ընտանիքները, խնամքի կարիք ունեցող անձինք, առաջնահերթ կենցաղային կարիքներ ունեցող ընտանիքները։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում