copy image url
Ներքին 2 տարի առաջ - 20:21 09-10-2023

Սպանդանոցը հիմարություն է, ավելորդ ծախս է․ մսավաճառ

ՀՀ ՍԱՏՄ-ն տեղեկացրել է, որ ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի համաձայն՝ ոչ սպանդանոցային մորթի արդյունքում ստացված կենդանական ծագման հումք և մթերք հայտնաբերելու դեպքում կկասեցվի ամբողջ խմբաքանակի իրացումը և կիրականացվի ոչնչացում։ Միաժամանակ, հոկտեմբերի 1-ից ուժի մեջ կմտնեն սպանդանոցային մորթի իրականացման կենդանական ծագման մթերքի իրացման գործընթացի նոր կարգավորումները։ Համաձայն այդ կարգավորումների՝ կբացառվի առանց փաստացի մորթի տեսանկարահանման տրամադրել N 5 ձևի անասնաբուժական վկայական, կներդրվի մատակարարների և իրացման կազմակերպությունների կողմից պիտակի պիտակի տրամադրման պահանջ։

Անասնաբուժական վկայականի հիման վրա կտրամադրվի միայն էլեկտրոնային պիտակ, ներկայիս թղթայինի փոխարեն, որոնց քանակները և ծավալներն արդեն խիստ կհաշվառվեն։ Մսեղիքի տեղափոխումը կիրականացվի բացառապես սանիտարական անձնագիր ունեցող փոխադրամիջոցով՝ բացառությամբ անձնական սպառման համար տեղափոխման դեպքերի։

Մսավաճառները, սակայն, դեմ են փոփոխությանը։

«Շատ վատ է, նախ ասեմ՝ սպանդանոցը հիմարություն է, ավելորդ ծախս է։ Արդյո՞ք միայն սպանդանոցային ցանց ունենալը բավարար է առողջ միս-մսամթերք ունենալու համար, թե՞ այլ համալրող գորոծողություններ ևս պետք է ձեռնարկել։ «Առողջ միս», «անվտանգ միս-մսամթերք» տերմինները կիրառվում են հաճախ, սակայն որևէ նորմատիվային ակտ, զարգացման ծրագիր, ուր ներկայացված կլինի առողջ միս-մսամթերք ստանալու՝ Հայաստանին բնորոշ կոնցեպտ-ծրագիր, պատասխանատու պետական մարմինների կողմից չի ներկայացվում»,-մեզ հետ զրույցում ասաց մսավաճառներից մեկը։

Ամենից շատ դիտված

14:37 Կողմ՝ 63, դեմ՝ 28․ Ռուբինյանն ընտրվեց ԱԺ նախագահ
13:32 Սփյուռքի ամենահարուստ հայերի ընդհանուր կարողությունը գերազանցում է 25,5 միլիարդ դոլարը
14:08 Մի հատ հանգստացի՛, էլի. Սյուզաննա Մելքոնյանը՝ Արման Ծառուկյանին
17:07 Կառավարության պաշտոնական կայքից Գարիկ Բոշյանի կենսագրությունը ջնջված է
23:58 Ծաղիկ Ռուբոյին պատկանող Reebok Sports Club Armenia-ից երիտասարդ աղջիկ է տեղափոխվել հիվանդանոց, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
21:54 Մենք աջակցում ենք Ադրբեջանի ինքնիշխանությանը, երկար ժամանակ անց Հայաստանի հետ վերականգնել ենք կապերը. Զելենսկի
18:37 Մինչ բոլորը սպասում են նրա հարսանիքին, Ռաֆայել Երանոսյանը մասնակցում է ուրիշների հարսանիքներին
16:14 Իշխանազավթման էդ պահին Ձեր զգացողությունները ինչպիսի՞ն են եղել․ Ղազարյանը՝ Կոնջորյանին
21:30 Թալեբին հետևեք, և խաղաղություն կլինի
21:07 Oragir.News-ի անդրադարձից հետո ՔՊ-ական տնօրենը չի վերցնելու ավագանու մանդատը