copy image url
Ներքին 3 տարի առաջ - 15:36 05-11-2022

Բյուջեից գումարի անիմաստ ծախս և ցուցամոլություն․ Դավիթ Մաթևոսյանը՝ այսօրվա ծառատունկի մասին

Կինոռեժիսոր Դավիթ Մաթևոսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է այսօրվա ծառատունկին։ Նա մասնավորապես գրել է․

«ՈՌՈԳՈւՄ: Համապետական ծառատունկի իմ դիտարկած հատվածներից ՈՉ ՄԵԿԸ չունի պարբերական ոռոգման որևէ հնարավորություն: Ավելին` տեղանքը, հողի կազմը, կլիման պարզապես ՊԱՐՏԱԴՐՈւՄ ԵՆ, որ տնկված ծառերը պարբերաբար ջրվեն: Հատկապես հուլիս-սեպտեմբեր տիրույթում...

ԵԶՐԱԿԱՑՆՈւՄ ԵՄ. հերթական անգամ ՓիԱռ ակցիա է կազմակերպվում: Նախկիններն այդ էին անում, այս կառավարությունն այդ է անում: Լավագույն ավանդույթները, այսպես ասած, ժառանգական են:

ԵԶՐԱԿԱՑՆՈւՄ ԵՄ. գոնե հանրապետության չորային գոտում` Երևան, Արմավիր, Արարատ, Կոտայք, Արագածոտնի մի մասը, Վայոց Ձոր,...բան մնա"ց... ահա գոնե այդտեղ, առանցպարբերական ու բարեխիղճ ոռոգման կպչելու է ծառերի... առավելագույնը ՀԻՆԳ ՏՈԿՈՍԸ, որոնք իրենց հերթին երկրորդ տարում ՉՈՐԱՆԱԼՈւ ԵՆ:

ԵԶՐԱԿԱՑՆՈւՄ ԵՄ. բյուջեից գումարի ԱՆԻՄԱՍՏ ԾԱԽՍ և ՑՈւՑԱՄՈԼՈւԹՅՈւՆ, ԾԱՌԵՐԻ ՍՊԱՆՈւԹՅԱՆ հանցագործություն, մարդկային ռեսուրսի անիմաստ շռայլում, մարդկանց հիասթափեցում:

ԵԶՐԱԿԱՑՈւԹՅՈւՆ. Սա հանցագործություն է, որ գիտակցված, կամ անգիտակից, գործում են Հայաստանի բոլոր իշխանությունները: Եթե գիտակցված են գործում` պիտի պատժվեն, եթե անգիտակից են` պիտի իշխանության ՉԳԱՆ ու ՉԿԱՌԱՎԱՐԵՆ ԱՌՀԱՍԱՐԱԿ, որովհետև ՀԻՄԱՐ ՄԱՐԴԻԿ ՀԱՅԱՍՏԱՆՈւՄ ՇԱՏ ԵՆ և սկի պարտադիր չի, որ հենց նրանք Հայաստանում իրար հերթափոխեն իշխելով»:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ