copy image url
Ներքին 2 տարի առաջ - 17:45 05-10-2023

7-րդ դասարանի «Հայոց պատմություն» դասագիրքը պետք է խոտանման ենթարկվի․ քարտեզները շփոթության տեղիք են տալիս․ պատմաբան

7-րդ դասարանի նոր «Հայոց պատմություն» դասագրքի շուրջ քննարկումները շարունակվում են։ Գետնի տակից հանած տարօրինակ առասպելներից բացի գրքում ներկայացված է Տիգրան Մեծի կայսրությունը Ք․ա 80 թվական (ժամանակակից սահմաններով)։ Այսպես կոչված ժամանակակից սահմանները ներկայացնելիս կա նաև արհեստածին պետության՝ Ադրբեջանի անունը։

«7-րդ դասարանի Հայոց պատմության նոր դասագիրքն է, որի տրամադրումը աշակերտներին հետաձգվել էր, օրեր առաջ են տրամադրել: Արցախը ամբողջությամբ նշված է որպես Ադրբեջանի մաս։ Հիմա հարց է առաջանում՝ ո՞վ էր ուշացնում պայմանավորված ժամկետները. տպագրականները, թե՞ Արցախի ցեղասպանությունն ու էթնիկ զտումը իրականացրած Նիկոլի «կիրթ և կառուցողական» գործընկերը…»,- ֆեյսբուքյան իր էջում քարտեզը տարածել ու գրել է քաղաքացի Նարե Սիմոնյանը։

Պատմաբան, կրթության հարցերով անկախ փորձագետ, նախկինում Լիճքի դպրոցում «Հայոց պատմություն» առարկայի ուսուցիչ Վանո Կարապետյանը Oragir.News-ի հետ զրույցում նշեց, որ սկզբում գրվել են կրթության պետական չափորոշիչները, որից ելնելով էլ կարելի է ասել, առաջադրանք է դրվել դասագիրք գրողների առջև։

«Հեռակա կարգով՝ սոցիալական ցանցում, խոսել եմ գրքի հեղինակի հետ։ Նա մի քարտեզ էլ էր գտել, որ ներկայացնում էր Հայաստանն ըստ աշխարհացույցի։ Քարտեզում Մեծ Հայքի 15 նահանգները սահմանազատված չէին, ես էլ հարցրի՝ սա ֆիզիկական, թե՞ քաղաքական քարտեզ։ Քարտեզը վերնագրված է՝ Հայկական լեռնաշխարհ․լեռնագրություն։ Այո, քարտեզի վրա գրված են գավառների անունները, բայց սահմանազատված չեն։ Այդ քարտեզները շփոթության տեղիք են տալիս։ Ֆիզիկական քարտեզների վրա որպես կանոն միայն դաշտավայրերն են նկարագրված լինում, լեռները, իսկ քաղաքական քարտեզներում կոնկրետ նշում են վարչատարածքային բաժանումներով և այլն։ Իսկ այդ քարտեզը՝ Տիգրան Մեծի կայսրությունը Ք․ա 80 թվական՝ ժամանակակից սահմաններով, ինքը փորձել է Տիգրան Մեծի ժամանակաշրջանի հայկական տարածքի վրա ցույց տալ նաև ներկայիս քարտեզը։ Ասել է թե, 21-րդ դարի քարտեզների կոնֆիգուրացիան և Տիգրան Մեծի ժամանակաշրջանում քարտեզի կոնֆիգուրացիան փորձել է ցույց տալ նույն քարտեզի վրա։ Սահմանազատումներ չկան, պայմանական նշանները թերի են, երեխան նորմալ պատկերացում չի կազմելու տվյալ քարտեզից, միայն գրված է Լեռնային Ղարաբաղ, Հանրապետություն տերմինն էլ չկա։ Ես ԿԳՄՍՆ-ից պահանջել եմ, որ դասագիրքը խոտանման ենթարկվի»,- ասաց Վանո Կարապետյանը։

Պատմաբանն ընդգծեց՝ կա հայոց պատմության քարտեզների ժողովածու, և այնտեղ կան բոլոր քարտեզները, անգամ նրանք, որոնք այսօր արդիական են։
«Դասագրքի հեղինակը կարող էր խնդրել քարտեզների ժողովածուների հեղինակներին, որպեսզի նորմալ քարտեզները վերցներ և ներկայացներ գրքում։ Վատ են և՛ քարտեզները և՛ բովանդակությունը»,- շեշտեց մեր զրուցակիցը։

Ամենից շատ դիտված

18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
14:01 27 տարի անց բացահայտվել է Արծրուն Մարգարյանի աղմկահարույց սպանությունը. ՔԿ

Ձեզ գուցե հետաքրքրի