Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 23:22 23-12-2023

Հայոց պատմության 7-րդ դասարանի դասագիրքը չի ուղարկվել գրախոսության․ Միքայել Բադալյան

Յուրաքանչյուր նոր դասագրքի աշխարհ գալը շատ դրական երևույթ է։ Ես ինքս էլ երբ իմացա, որ 7-րդ դասարանի դասագիրքն ստեծվում է, շատ ուրախացա։ Երբ մեզ նամակ գրեցին և խնդրեցին ուրարտական տարբեր հուշարձանների և տարբեր երևույթների վերաբերյալ լուսանկարներ, պատկերներ, մենք նրանց սիրով տրամադրեցինք։ Նաև խնդրեցինք անվճար խորհրդատվություն տալ Ուրարտուի գլխի վերաբերյալ, սակայն մեր առաջարկը մերժվեց՝ պատճառաբանվելով, որ ժամանակ չկա։ Այս մասին ասում է «Էրեբունի» արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանը՝ նշելով, որ դասագիրքը տպագրվելուց հետո են նկատելի եղել խնդիրները։

Բադալյանը նշում է, որ անձամբ է Սմբատ Հովհաննիսյանից խնդրել իրեն ուղարկել դասագրքի օնլայն տարբերակը և միանգամից նկատել է Ուրարտուի քարտեզը, որը խեղաթյուրված էր, բազմաթիվ սխալներով և որ ցավալին է, այդ քարտեզում ներկայիս ՀՀ-ն չկար։

«Մեր համար շատ կարևոր է երեխաների կրթության իրավունքը և ճշգրիտ գիտականության պահպանման սկզբունքը։ Նախ առաջինը, շատ տարօրինակ է, որ նման դասագիրքը գրում է մեկ հոգի․ գիրքը «Հայոց պատմության» 7-րդ դասարանի դասագիրքն է, Սմբատ Հովհաննիսյանը հայոց պատմության մասնագետ չէ, նա ԵՊՀ Համաշխարհային պատմույան ամբիոնի մասնագետ է։ Երկրորդը, երբ գրում ես մի դասագիրք, այն էլ նախապատմական ժամանակաշրջանից ինչև Բագրատունիների թագավորության ավարտը, դրանք տարբեր ժամմանակաշրջաններեն, որոնք պահանջում են նեղ մասնագիտական գիտելիքներ, և բնականաբար Սմբատ Հովհաննիսյանը չէր կարող ունենալ նեղ մասնագիտական գիտելիքներ։

Որքան էլ տարօրինակ է՝ այս դասագիրքը չի ուղարկվել որևէ գիտական հաստատություն՝ գրախոսության․ մեզ հայտնի չէ որևէ գիտական հաստատություն, որտեղ դասագիրքը ուղարկված լիներ քննարկման։ Նաև մեզ հայտնի չէ որևէ գիտնական, ում հետ Սմբատ Հովհաննիսյանը կիսվեր այս դասագրքով։ Սա լուրջ խնդիրների մասին է խոսում»,- ասում է «Էրեբունի» արգելոց-թանգարանի տնօրենը՝ ցավալի համարելով նաև փաստը, որ դասագրքի խմբագիրը հեղինակի կինն է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել