copy image url
Մամուլ 2 տարի առաջ - 08:01 05-10-2023

Մեկը մյուսից իշխանամետ թեկնածուներ՝ վճռաբեկի դատավորի թափուր տեղի համար․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

«Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է մեկը մյուսից իշխանամետ թեկնածուներ։ Մեկը լոռեցի փաստաբան Կարեն Թումանյանն է, ով 2002-ից առայսօր «Բաց հասարակության ինստիտուտ» հիմնադրամի ստեղծած Արդարադատության խմբի փորձագետն է, 2016-ից՝ «Ազատ Եվրոպա /«Ազատություն» ռադիոկայանի երեւանյան բյուրոյի իրավախորհրդատուն, 2020-ից՝ Հ 1-ի խորհրդատուն։

Դեռ անցած տարի նա առաջադրվել էր Վճռաբեկի հակակոռուպցիոն պալատի դատավորի տեղի համար, սակայն ԱԺ-ում այնպիսի ընդգծված ելույթ ունեցավ՝ հօգուտ հեղափոխական իշխանությունների, որ անգամ ՔՊ-ում համարեցին, որ նրա ընտրությունը կլինի խայտառակություն, ու տապալեցին։ Մյուս թեկնածուն 2022-ից ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանն է՝ 44-օրյա պատերազմի հերոս Գեւորգ Արշակյանի մայրը, որը վարչապետի կնոջ հետ է մտերիմ: Երրորդը Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Գուրգեն Մալխասյանն է»։

Ամենից շատ դիտված

15:00 Ուժեղ խայտառակություն․ Հարություն Հարությունյանը չափազանց հպարտ է Էդգար Ղազարյանի դեմ «գործ տված» անձով
11:00 Երկու քույր են, երկուսն էլ մի բոյի
23:12 Ալիևը նամակ է գրել Թրամփին, պատմել է Հայաստանի հետ խաղաղության մասին
12:20 Հայաստանը նորից հարություն կառնի միայն այն ժամանակ, երբ մենք հաղթենք մեր ներսի ստրուկին. Շարմազանով
17:52 Նոր կյանք գյուղի 24-ամյա բնակիչը դանակով հարվածել է երկու երիտասարդների
11:52 Մարտաֆիլմ հիշեցնող ծեծկռտուք՝ Արարատի մարզում. կան 10-ից ավելի վիրավորներ. հնչել են նաև կրակոցներ
12:27 Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, 2 ամսով կալանավորվեց
15:21 Ոստիկանները Էջմիածնում կանխել են անչափահասների կողմից նախապատրաստվող վրեժխնդրություն
11:17 Հյուսիսային Կորեան մտադիր է մինչև 50 հազար զինծառայող ուղարկել Ռուսաստան․ Զելենսկի
13:13 Մեսսին ընտանիքի հետ Ռոսարիոյում է. հայտնի են Խորխե Մեսսիի հուղարկավորության մանրամասները