copy image url
Մամուլ 1 տարի առաջ - 08:25 29-10-2024

Մի նախարարը մյուսից տեղյակ չէ․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Առողջության համընդհանուր ապահովագրությունն անգամ 2025-ին ուժի մեջ չի մտնի․ երեկ ԱԺ-ում հայտարարեց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ նշելով, որ 2025-ի բյուջեում դրա համար միջոցներ պլանավորված չեն։ «Գտել ենք, որ նախապատրաստական որոշակի աշխատանքներ պետք է արվեն՝ համակարգը սահուն ներդնելու համար: Կարծում ենք, որ պետք է ավելի լավ նախապատրաստվենք՝ ոլորտի բարեփոխումներ, թվային համակարգեր, ռիսկերի կառավարում, հիվանդանոցային կարողություններ: Երբ համակարգը ներդրվի, կտրուկ կբարձրանա առողջապահական ծառայությունների պահանջակը»:

Մինչդեռ բառացիորեն 3 օր առաջ՝ հոկտեմբերի 26-ին, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Հ1-ի եթերում ասել էր, թե ամեն ինչ սահուն ընթանում է․ «Բազմաթիվ տարաբնույթ քննարկումների եւ աշխատանքային բանակցությունների արդյունքում, կարծես թե, կոնսենսուս կա՝ համընդհանուր բժշկական ապահովագրության համակարգի փուլերի ներդրման ձեւաչափի մասով… Այժմ կառավարությունում քննարկում ենք, թե արդյոք 2025-ի բյուջետային հնարավորությունները թույլ կտա՞ն գործարկել առաջին փուլը, թե՞ 2026-ին գործարկենք»։

Իսկ ավելի վաղ էլ հայտարարել էր, որ 2024-ի հուլիսից ապահովագրական փաթեթը կգործի այն քաղաքացիների համար, որոնք այսօր պետպատվերի շահառու են, հետո դրա ժամկետն էլ ձգձգվեց: Փաստորեն, մի նախարարը մյուսից տեղյակ չէ:

Ամենից շատ դիտված

17:52 ՌԴ-ն առգրավում է հայկական ավտոմեքենաները. մինչև 300 հազար ռուբլի են պահանջում
22:16 Աշոտ Ղազարյանն ու կինը նշում են ամուսնության 50-ամյակը
14:15 Չսափրված զինծառայողներ՝ Պապիկյանի ստուգայցի կադրերում
09:58 Արմավիրի մարզի Դալարիկ գյուղում 50-ամյա տղամարդը մոտ 8 ամիս է՝ գիշերում է ավտոմեքենայում
19:47 Ամուսնացել է կոմպոզիտոր Գիսանե Պալյանի մեծ դուստրը՝ Մարին
12:13 Սամվել Կարապետյանը կրկին դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել
15:50 Հայաստանից Թուրքիա ճանապարհն անվանվել է «Նիկոլ Փաշինյանի քայլուղի»
14:21 Գագիկ Խաչատրյանի կյանքի և առողջության համար լրջագույն վտանգ է առաջացել. փաստաբան
13:47 Ալեն Սիմոնյանը կարձագանքի Ռուբեն Վարդանյանի կնոջ առաջարկին միայն տարբեր լրագրողների հետ հանդիպմանը
22:00 ԵՊՀ միլիոնանոց ներքին դրամաշնորհներն ու «զրոյական արդյունքը»՝ ռեկտորի միանձնյա ընտրության նախօրեին