copy image url
Մամուլ 2 տարի առաջ - 09:15 03-10-2023

Պարտադրված փաստաթուղթ՝ պայմանավորված փաստացի իրավիճակով. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արցախի նախագահի հրամանագրով 2024 թ.-ի հունվարի 1-ից Արցախի Հանրապետությունը դադարում է գոյություն ունենալ: Մի կողմից՝ քպականներն ու քպամերձ շրջանակները փորձում են իրենց իշխանության մեղքով ստեղծված ողբերգական վիճակի պատասխանատվությունը գցել Արցախի՝ ընդամենը մի քանի օրվա իշխանությունների վրա, մյուս կողմից՝ կան կարծիքներ, որ այդ հրամանագիրն իրականում իրավական ուժ չունի:

Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն Գոհար Մելոյանը «Փաստի» հետ զրույցում ասում է, թե անթույլատրելի է, որ Արցախի նախագահի նկատմամբ մեղադրանքներ հնչեն առ այն, որ նա ստորագրել է այդ փաստաթուղթը:«Սա պարտադրված փաստաթուղթ է՝ փաստացի իրավիճակով պայմանավորված, և հետագայում, եթե կարողանանք ոտքի կանգնել, մեր բանակաշինությամբ զբաղվենք և «ուժն է ծնում իրավունք» սկզբունքով առաջնորդվենք, այդ փաստաթուղթը խաղարկելու ենք: Որպես իրավաբան՝ հայկական կողմի համար բավականին շահավետ դրույթ եմ նկատել:

Այս իշխանությունն էր այն ուժը, որ Արցախում ամպագոռգոռ հայտարարություն արեց՝ Արցախը Հայաստան է և վերջ, դրան հաջորդեց 44-օրյա պատերազմը, հետո հայտարարեցին, թե որևէ աղերս չունեն Արցախի հետ՝ հրաժարվելով արցախահայությունից ու խախտելով մեր պետության ակունքներում եղած իրավական փաստաթղթերի՝ Անկախության հռչակագրի տրամաբանությունն ու դրույթները, Սահմանադրության հիմունքները և այլն: Իմ գնահատմամբ, այս փաստաթուղթն առոչինչ է»,-նշում է Գոհար Մելոյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը