copy image url
Ներքին 2 տարի առաջ - 12:30 28-09-2023

Ճակատագրի բերումով մեր կյանքը 3-րդ անգամ ենք 0-ից սկսում․ արցախցի

«Ադրբեջանի անցակետի մոտ մեզ ջուր ու պեչենի տվեցին, հարցաքննեցին, թե որտեղից ենք, ուր ենք գնալու, հետո մեր մեքենան ու իրերը ստուգեցին ու ճանապարհեցին»,- այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Արցախից բռնի տեղահանվածներից բնակիչներից մեկը։

Նա պատմեց, որ ճանապարհը, որով անցել են, բավականին խցանված է եղել, իսկ մեքենայի մեջ նորածին երեխաներ են եղել և ամբողջ ճանապարհին լացել են․

«Քրոջս տղան մի քանի օրական է, անհանգիստ էր, լացում էր, քույրս անընդհատ մեքենայից իջնում էր, որ երեխան մաքուր օդ շնչի։ Սնունդն էլ էր ճանապարհին վերջացել, ուտելու բան չունեինք։ Մի խոսքով՝ դժվար հասանք Հայաստան, տպավորություն էր, որ խցանումը վերջ չունի»։

Նրա խոսքով՝ ադրբեջանական անցակետի մոտ ավելի քիչ են կանգնել, քան Հայաստանի, քանի որ գրանցման աշխատանքները դանդաղ են իրականացվել․

«Հասանք Հայաստան, սահմանին մեզ բրթուճներ, տվեցին ջուր ու 10 լիտր բենզին։ Հիմա արդեն Գորիսում ենք։ Ճակատագրի բերումով մեր կյանքը 3-րդ անգամ ենք 0-ից սկսում»։

Ամենից շատ դիտված

16:07 Արմավիրում սովի մատնված հայրն ու որդին նախկինում բարեկեցիկ են ապրել․ նոր մանրամասներ
14:31 Մալենկով, Բաղդասարյան, Սիմոնյան. նույնիսկ ԱԽ կայքում քարտուղարը չորրորդն է
22:08 ՌԴ ՊՆ․ ռուսական ԱԹՍ-ները Օդեսայի նավահանգստում հարվածել են Ուկրաինայի ԶՈւ-ի ռազմական պահեստներին
18:39 Այսօր հյուր էի գնացել «Զավզակներին»․ Նիկոլ Փաշինյան
16:59 Անճանաչելիորեն փոխված. բարիատրիկ վիրահատությունից հետո Կարեն Ասլանյանը նոր ֆոտոշարք է հրապարակել
19:24 Դերասանուհի և պարուհի Աիդա Կարապետյանի շքեղ հարսանիքի առաջին կադրերը
21:30 «Ուժեղ Հայաստանը» իշխանության հետ պայմանավորվածություն ունի, և դա սկսվել է 1 տարի առաջ. քաղաքագետ
19:56 Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը
18:23 Զաբելի ու Լևոնի համար. Սիրուշոյի նոր հիթն ու անձնական խոստովանությունը
23:01 Հրշեջ-փրկարարի 25-ամյա ծառայության խորհրդանշական ավարտը՝ Փրկարար ծառայության ավանդույթով