Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 13:30 27-09-2023

Որքան կորուստ է ունեցել Ադրբեջանը՝ Արցախի դեմ վերջին ագրեսիայի հետևանքով․ Բաքուն տվյալներ է հրապարակել

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Ադրբեջանի առողջապահության նախարարությունը հրապարակել է սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ իրականացված ագրեսիայի հետևանքով իր ունեցած կորուստների քանակը։ Այս մասին տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Հաղորդվում է, որ սեփական ագրեսիայի հետևանքով ադրբեջանական կողմից սպանվել է ընդհանուր առմամբ 192 զինծառայող, որոնցից 180-ը եղել են պաշտպանության նախարարության, իսկ 12-ը՝ ներքին գործերի նախարարության ենթակայության տակ։ Հայտարարության համաձայն՝ քաղաքացիական բնակչության շրջանում ադրբեջանական կողմն ունեցել է մեկ սպանված։

Բաքուն միևնույն ժամանակ հայտնում է, որ սպանված 11 զինծառայողների ինքնությունը կպարզվի դատաբժշկական փորձագետների կողմից իրականացվելիք գենետիկական փորձաքննությունից հետո։

Նշվում է նաև, որ ռազմական գործողությունների հետևանքով վիրավորվել են Ադրբեջանի զինված ուժերի 511 զինծառայողներ, ևս մեկ վիրավոր կա քաղաքացիական բնակչության շրջանում։

Ավելի ուշ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է սպանված 192 զինծառայողներից 180-ի անունները։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի Արցախի նկատմամբ իրականացրեց հերթական ագրեսիան, որի հետևանքով հայկական կողմն ունեցավ հարյուրավոր զոհեր և վիրավորներ։ Հաջորդ օրը՝ սեպտեմբերի 20-ին, Ստեփանակերտը ստիպված եղավ ընդունել Բաքվի բոլոր պահանջները՝ լուծարել և զինաթափել Արցախի պաշտպանության բանակը, առկա ողջ զինտեխնիկան հանձնել Ադրբեջանի ՊՆ-ին, ինչպես նաև բանակցություններ վարել Ադրբեջանին ինտեգրվելու օրակարգով։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
19:39 Մահացել է Ժակ Շիրակի այրին
20:35 Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը. Հենրիխ Մխիթարյան
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
18:07 ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ կգումարի Ուկրաինայի խնդրանքով

Ձեզ գուցե հետաքրքրի