copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 16:10 26-09-2023

Թուրքիան ու Ադրբեջանը 3 համաձայնագիր են ստորագրել Նախիջևանում

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրավերով աշխատանքային այցի շրջանակներում Նախիջանի Ինքնավար Հանրապետությունում է գտնվում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Նախագահները հանդիպում են ունեցել Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Գերագույն ժողովում, որից հետո նրանց ներկայությամբ տեղի է ունեցել երկու երկրների միջև տարբեր ոլորտներում համաձայնագրերի ստորագրման արարողությունը, գրում է Ermenihaber-ը։

Ստորագրվել է 3 համաձայնագիր, որից մեկը վերաբերում է «Թուրքիայի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև Կարս-Նախիջևան երկաթուղու նախագծին»։

Այցի շրջանակներում Նախիջևանում է գտնվում նաև Թուրքիայի շրջակա միջավայրի, քաղաքաշինության և կլիմայի փոփոխության նախարար Մեհմեդ Օժասեկը, որն Ադրբեջանի քաղաքաշինության և ճարտարապետության պետական կոմիտեի նախագահ Անար Գուլիևի հետ ստորագրել է «Թուրքիայի Հանրապետության կառավարության և Ադրբեջանի Հանրապետության կառավարության միջև Թուրքիայի Քահրամանմարաշ (պատմ․ Մարաշ) նահանգում բնակելի շենքերի, մանկապարտեզների, հիմնական դպրոցների և մշակութային կենտրոնի կառուցման վերաբերյալ համագործակցության համաձայնագիր»։

Հիշեցնենք, որ Ադրբեջանը փետրվարի 6-ին Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո փողոցների վերակառուցման համար 100 մլն դոլար օգնություն էր տրամադրել Թուրքիային և նշել․ «Թուրքիայի շինարարությունը մեր շինարարությունն է»։

Համաձայնագիր է ստորագրվել նաև Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփասլան Բայրաքթարի և Ադրբեջանի Էներգետիկայի նախարար Փերզվիզ Շահբազովի միջև, ըստ որի երկու երկրների միջև կշարունակվի առկա համագործակցությանը։

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը
20:45 Ինչու է ինքնահոս ու անֆիլտր ջուրը Հայաստանում ավելի թանկ, քան հարևան երկրներում
21:00 86-ամյա Ալ Պաչինոն չորրորդ անգամ հայր է դարձել. նրա ընկերուհին 29 տարեկան է