copy image url
Արտաքին 6 ամիս առաջ - 20:17 04-01-2026

Ադրբեջանն ու Թուրքիան 33 մլրդ խորանարդ մետր գազի մատակարարման համաձայնագիր են ստորագրել

Ադրբեջանն ու Թուրքիան 33 միլիարդ խորանարդ մետր գազի մատակարարման պայմանագիր են ստորագրել, հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Թուրք նախարարը հայտնել է, որ երկու օր առաջ Ադրբեջանի հետ բնական գազի ոլորտում նոր համաձայնագիր են ստորագրել:

«Երկու օր առաջ մենք Ադրբեջանի հետ 33 միլիարդ խորանարդ մետր բնական գազի մատակարարման նոր համաձայնագիր ենք ստորագրել։ 15 տարվա ընթացքում Կասպից ծովի «Ապշերոն» հանքավայրից տարեկան կմատակարարվի 2,25 միլիարդ խորանարդ մետր գազ։ Այս համաձայնագիրն ուժի մեջ կմտնի 2029 թվականին և կգործի մինչև 2040-ական թվականները։ Օգտագործելով գոյություն ունեցող ենթակառուցվածքները՝ մենք այդ գազը մեր երկիր կհասցնենք Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղով»,- ասել է նա։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ