Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 16:30 23-09-2023

Երեխաներին դպրոցներից կանչել են, ատեստատները տվել․ Արցախի բնակիչ

«Երեկվանից հանգիստ է, բայց ամեն րոպե վտանգ կա, այս արնախում թշնամուց ամեն ինչ սպասելի է»,- այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Ստեփանակերտի բնակիչներից մեկը։

Նա պատմեց, որ քաղաքի որոշ հատվածներում փոխվում են վնասված հոսանքալարերը, ասել են՝ 2-3 օրից այն կվերականգնվի։

«Քաղաքի այն հատվածները, որոնց թշնամին մոտ է, կանայք ու երեխաները լքել են, մնացել են տղամարդիկ, որպեսզի հսկեն իրենց տները»։

Հարցին՝ ինչպե՞ս են լուծում հացի ու սննդի խնդիրը արցախցին ասաց, որ Ստեփանակերտի քաղաքապետարանը ընտանիքներին նպարեղեն և ծխախոտ է բաժանել։

«Փոքր երեխա ունեցող ընտանիքների մանկական կեր են տվել։ Դե ավելի մեծերի համար էլ վարսակի փաթիլներ։ Մանկապարտեզներն ու դպրոցները փակ են, երեխաները ամբողջ օրը նկուղներում են։ Երեկ էլ երեխաներին դպրոցներից կանչել են, ատեստատները տվել, որ ուր էլ լինեն կարողանան հետագայում ուսումը շարունակել»,- եզրափակեց նա։

Ամենից շատ դիտված

17:39 «Եթե օրենք էին խախտել, պետք էր բաժին տանել, ոչ թե ծեծել»․ նոր մանրամասներ՝ պարեկների և քաղաքացիների միջև ծեծկռտուքից
21:04 ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետի ամենահավանական թեկնածուն Արամ Հովհաննիսյանն է
19:24 Մենք որևէ համաձայնության չենք հասել Հայաստանի հետ TRIPP-ի վերաբերյալ․ Ռահիմ Սաֆավի
17:03 Ոչ մի օր առանց քեզ. Նորայր Նիկոյանի կնոջ՝ Լուսինեի հրապարակումը տալի հիշատակին
21:48 ՓԾ-ն քաղաքացիներին հորդորում է լողալ միայն թույլատրելի վայրերում
15:16 Աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Ռազմական ոստիկանության պետը
18:57 1 ամսական ենք. բլոգեր Քրիստինե Մարգարյանը հրապարակել է փոքրիկ Խաչեի նոր ֆոտոշարքը
15:27 Ձեզ էվակուացնելու են և դուրս են շպրտելու էս դահլիճից և ԱԺ-ի շենքից․ Կոնջորյանը՝ Ղազարյանին
20:00 Վերջ կեղծ հայտարարություններին. արդյոք նոր օրենքը պաշտպանելու է բնակարան փնտրողներին
18:00 Ինչ կտա փաշինյանական քծնանքը, կհարգե՞ն, թե՞ կծիծաղեն