Հարցերը «ներողություն խնդրի, համարենք անցած լինի...» ձևաչափով լուծելու առաջարկ իրավունք ունի ներկայացնելու այն իշխանությունը, որը գեթ մեկ անգամ ներողություն է խնդրել ընդդիմադիր գործչից իր պատգամավորների արած-չարածների համար. օրինակ, երբ հրապարակային ԱԺ դահլիճներից մեկում մարդու իրավունքների պաշտպանի ընդդիմության թեկնածուի լեզուն ու ականջներն էին կտրում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Սոս Հակոբյանը։
«Չգիտեմ խնդիրը զուտ նրա մեջ է, որ երկու դեպքում էլ խոսում ենք Էդգար Ղազարյանի մասին, թե ոչ, բայց այն անգամ ընդդիմադիրները առանձնապես չէին էլ ներկայացել իրենց կողմից առաջարկված անձի հարց ու պատասխանին, իսկ այս անգամ (գոնե երեկվա դրությամբ) իրենց խմբակցության անդամին հանգիստ սրտով թողեցին գայլի երախում... անգամ չարձագանքելով նրան, որ եթե Ղազարյան Էդգարի արածը սխալ էր, Կոնջորյանի դուրս շպրտելու սպառնալի՞քն էր ճիշտ, նախագահողի երկու անգամ անդաստիարակ ասե՞լն էր ճիշտ, թե՞ սպառնալը, որ ձեր համար վատ օրեր են սպասվում... սրանց արժե՞ր չարձագանքել։
Ասածս ամենևին չի գնահատում՝ Էդգար Ղազարյանի ասածը ճիշտ էր, թե ոչ, դա թող իրենք գնահատեն՝ կանոններ սահմանողները»։