Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 15:20 23-09-2023

Փաշինյան Նիկոլը հրաժարական չի տա, որպեսզի հաջորդ իշխանությունը լեգիտիմության խնդիր ունենա. Հեքիմյան

Պահպանողական կուսակցության նախագահ Կարեն Հեքիմյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Փաշինյան Նիկոլը երբեք հրաժարական չի տա, ԵՐԲԵՔ:

Տեսականորեն, նույնիսկ Ստալինին կարելի է հրաժարական տալուց պատկերացնել, սակայն ոչ Փաշինյան Նիկոլին:

Հնարավոր է, որ ուժգին ճնշման արդյունքում վերջինս փախչի: Սակայն, այդ դեպքում էլ հրաժարական չի տա, որպեսզի հաջորդ իշխանությունը լեգիտիմության խնդիր ունենա:

Ավելին` եթե անգամ Հայաստանից համատիրության չափ տարածք մնա, ապա Փաշինյան Նիկոլը կցանկանա «Հայաստան» անվանմամբ համատիրության կառավարիչը լինել:

Գիտե՞ն այս մասին օրվա ընդդիմադիրները: Կարծում եմ` գիտեն:

Այդ դեպքում, ինչու՞ են վերջիններս իրականացնում հրաժարականի պահանջի դասական միջոցառումներ: Սին են կրիտիկական զանգվածի, հարյուր հազարի, ավելին` միլիոնների վերաբերյալ խոսակցությունները: Փաշինյան Նիկոլը պաշտոնից չի հրաժարվի անգամ 8 մլրդ (երկրագնդի ողջ բնակչության թվաքանակ) մարդու պահանջի դեպքում:

Ասածս այն է, որ Փաշինյան Նիկոլին իշխանափոխելու համար, դասական միջոցներ վատնելու փոխարեն, կրեատիվ լուծումներ փնտրեք:

Երանի սխալվեմ»:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել