copy image url
Ներքին 4 տարի առաջ - 16:50 28-06-2022

Վճռաբեկ դատարանի նորընտիր դատավորները լեգիտիմության և լեգալության խնդիր ունեն․ Ջհանգիրյանի «վերջին վատությունը»

Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորների ընտրությունը ոչ միայն լեգիտիմության, այլեւ լեգալության խնդիր ունի։ Բանն այն է, որ Վճռաբեկի դատավորների թեկնածուներին պետք է ներկայացներ ԲԴԽ նախագահը, եթե նախագահը կամ նախագահի պաշտոնակատարը չի կարողանում ներկայացնել թեկնածուներին, ապա նրա փոխարեն դա պետք է անի ԲԴԽ տարիքով ավագ անդամը։

Երեկ Գագիկ Ջհանգիրյանը հիվանդության պատճառով չէր կարողացել գալ Ազգային ժողով, իր փոխարեն նա Ազգային ժողով էր գործուղել իր ամենահավատարիմ գիտնական անդամներից մեկին՝ Դավիթ Խաչատուրյանին։ Մինչդեռ դա պետք է աներ տարիքով ավագ անդամը՝ դատավոր Ստեփան Միքայելյանը։ Սա նշանակում է, որ Դավիթ Խաչատուրյանը արել է մի գործողությունը, որը կատարելու համար լիազորություն չուներ, իսկ պաշտոնյաները կարող են անել միայն այն գործողությունները, որոնց համար լիազորված են օրենքով։ Հետեւաբար՝ ընթացակարգային կոպտագույն խախտում է եղել, ինչը կասկածի տակ է դնում դատավորների ընտրության օրինականությունը։

Հիշեցնենք, որ երեկ խորհրդարանը Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորներ ընտրեց Լիանա Հակոբյանին, Արծրուն Միրզոյանին և Քրիստինե Մկոյանին:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից