Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 12:30 23-09-2023

Իշխանությունները վախենում են, որ արցախցիների ներգաղթը կարող է հեղափոխության բերել․ Սուրեն Պետորսյան

«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը և իր կողմնակիցները շարունակում են հացադուլը։

Tert.am-ի փոխանցմամբ՝ Սուրեն Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ սա համազգային պայքար է, նոր սկզիբ պետք է դնեն, կամ գնան վերջնական տապալման։

Նրա խոսքով` հացադուլի միակ նպատակն այն է, որ բոլորը հավաքվեն մեկ տեղում և մեկ գաղափարի շուրջ։

«Իշխանությունն այսօր որևէ նպատակ չունի՝ երաշխավորելու հայերի անվտանգությունը։

Պետական ապարատն այսօր ոչ միայն փորձում է ձերբազատվել Արցախից, այլ Արցախում ապրող մեր հայրենակիցներից։ Իշխանությունները ոչ թե վախենում են, որ հնարավոր է տնտեսական ճգնաժամ լինի՝ արցախցիների ներգաղթով պայմանավորված, այլ վախենում են, որ դա բերելու է հեղափոխության։ Պատրաստ են զոհաբերել մարդկանց, միայն թե Երևանում հեղափոխություն չլինի։ Սակայն, իշխանափոխությունը կամ հեղափոխությունն այսպես թե այնպես տեղի է ունենալու, դա հնարավոր չէ կասեցնել»,- նկատեց քաղաքական գործիչը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանական նոր ագրեսիայի ֆոնին Երևանում ցույցեր են սկսվել՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականաի և արցախցիներին օգնելու պահանջով։

Ամենից շատ դիտված

17:39 «Եթե օրենք էին խախտել, պետք էր բաժին տանել, ոչ թե ծեծել»․ նոր մանրամասներ՝ պարեկների և քաղաքացիների միջև ծեծկռտուքից
21:04 ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետի ամենահավանական թեկնածուն Արամ Հովհաննիսյանն է
19:24 Մենք որևէ համաձայնության չենք հասել Հայաստանի հետ TRIPP-ի վերաբերյալ․ Ռահիմ Սաֆավի
17:03 Ոչ մի օր առանց քեզ. Նորայր Նիկոյանի կնոջ՝ Լուսինեի հրապարակումը տալի հիշատակին
21:48 ՓԾ-ն քաղաքացիներին հորդորում է լողալ միայն թույլատրելի վայրերում
15:16 Աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Ռազմական ոստիկանության պետը
18:57 1 ամսական ենք. բլոգեր Քրիստինե Մարգարյանը հրապարակել է փոքրիկ Խաչեի նոր ֆոտոշարքը
15:27 Ձեզ էվակուացնելու են և դուրս են շպրտելու էս դահլիճից և ԱԺ-ի շենքից․ Կոնջորյանը՝ Ղազարյանին
20:00 Վերջ կեղծ հայտարարություններին. արդյոք նոր օրենքը պաշտպանելու է բնակարան փնտրողներին
18:00 Ինչ կտա փաշինյանական քծնանքը, կհարգե՞ն, թե՞ կծիծաղեն