copy image url
Միտք 2 տարի առաջ - 13:59 22-09-2023

Փաշինյանի դիվանագիտական խայտառակ քաղաքականությունը մեզ ամեն օր ավելի ծանր վիճակում է դնում. Թանդիլյան

ՄԱԿ ԱԽ նիստում մի շարք երկրներ հերթական անգամ ցուցաբերեցին հայանպաստ դիրքորոշում, սակայն ինչպես միշտ, դրանք շարունակում են մնալ հայտարարությունների մակարդակի վրա։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը:

«Միևնույն ժամանակ, խիստ դատապարտելի է Ռուսաստանի դիրքորոշումը, ում միակ նպատակը խաղաղության առաքելության առկայության մենաշնորհն է Արցախում։

Սակայն ամենացավալին այն է, որ Ադրբեջանի ներկայացուցիչը մեջբերում է Նիկոլ Փաշինյանին։
Սա առաջին անգամ չէ, երբ Նիկոլ Փաշինյանի անհասկանալի կամ գուցե միտումնավոր խոսքերը դառնում են Հայաստանի և Արցախի դեմ քարոզչական և դիվանագիտական զենք։

Նիկոլ Փաշինյանի դիվանագիտական խայտառակ քաղաքականությունը մեզ ամեն օր ավելի ծանր վիճակում է դնում, որը հետագայում շտկելու համար մեծ ջանքեր է պահանջելու։

Նիկոլ Փաշինյանի և իր թիմի հեռանալն այլընտրանք չունի, սակայն կա ավելի կարևոր և ավելի բարդ, գրեթե անհնար մի բան. մինչև դա Նիկոլ Փաշինյանը պետք է լռի»,- գրել է նա։

Ամենից շատ դիտված

16:07 Արմավիրում սովի մատնված հայրն ու որդին նախկինում բարեկեցիկ են ապրել․ նոր մանրամասներ
14:31 Մալենկով, Բաղդասարյան, Սիմոնյան. նույնիսկ ԱԽ կայքում քարտուղարը չորրորդն է
16:59 Անճանաչելիորեն փոխված. բարիատրիկ վիրահատությունից հետո Կարեն Ասլանյանը նոր ֆոտոշարք է հրապարակել
18:39 Այսօր հյուր էի գնացել «Զավզակներին»․ Նիկոլ Փաշինյան
19:24 Դերասանուհի և պարուհի Աիդա Կարապետյանի շքեղ հարսանիքի առաջին կադրերը
22:08 ՌԴ ՊՆ․ ռուսական ԱԹՍ-ները Օդեսայի նավահանգստում հարվածել են Ուկրաինայի ԶՈւ-ի ռազմական պահեստներին
09:13 Պարզվում է` «Ֆրի նյուզ»-ը վնասով է աշխատում
21:30 «Ուժեղ Հայաստանը» իշխանության հետ պայմանավորվածություն ունի, և դա սկսվել է 1 տարի առաջ. քաղաքագետ
15:50 Արդեն ունենք շատ կարևոր տեղեկատվություն. Անդրեն պատերազմ է հայտարարել իրեն թիրախավորած ֆեյքերին
19:56 Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը