Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 10:25 22-09-2023

ԼՂ բնակավայրերի բնակիչները իրենց տները վերադառնալու իրական հնարավորություն կարող են ստանալ. Փաշինյան

Կառավարության հերթական նիստի մեկնարկին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Լեռնային Ղարաբաղում հաստատված հումանիտար և ռազմաքաղաքական իրադրությանը։

«Իրադրությունը շարունակում է մնալ ծայրահեղ լարված, հումանիտար ճգնաժամը շարունակվում է, մենք մշտական կապի մեջ ենք ԼՂ գործընկերների հետ և այսօր առավոտյան ունեցած քննարկումների արդյունքում կարող ենք արձանագրել, որ դրական տեղաշարժի իրադրության որոշակի հույսեր կան և դա ԼՂ մեր մի շարք գործընկերների գնահատականն է, որը մենք ինչ-որ առումով կիսում ենք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ շեշտելով, որ Լեռնային Ղարաբաղի բնակավայրերի բնակիչները իրենց տները վերադառնալու իրական հնարավորություն կարող են ստանալ։

Փաշինյանը նշեց, որ իրադրությունը դինամիկ է և փոփոխական, որը կարող է փոխվել նույնիսկ կես ժամից, բայց կարևոր համարեց ճշգրտված տեղեկության տիրապետելու հանգամանքը։

Վարչապետը նաև նշեց, որ որոշակի հույսեր կան հումանիտար իրադրության բարելավման վերաբերյալ։

«Չի բացառվում, որ այսօր հումանիտար աջակցության ավելի մեծ խմբաքանակներ մտնեն ԼՂ։ Հիմա ուղղակի ավելի մանրամասն չեմ կարող ասել, որովհետև կան որոշակի պայմանավորվածություններ, որոնց իրագործումն էս պահին պետք է մեկնարկի։ Կմեկնարկի, թե չէ՝ չեմ կարող ասել, բայց որ կան որոշակի պայմանավորվածություններ, դա հստակ է»,- ասաց նա՝ դարձյալ ընդգծելով, որ խոսքը դինամիկ գործընթացի մասին է։

Ամենից շատ դիտված

17:39 «Եթե օրենք էին խախտել, պետք էր բաժին տանել, ոչ թե ծեծել»․ նոր մանրամասներ՝ պարեկների և քաղաքացիների միջև ծեծկռտուքից
11:21 Պարեկների և քաղաքացիների միջև միջադեպ է տեղի ունեցել․ երկու քաղաքացի տեղափոխվել են հիվանդանոց
21:04 ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետի ամենահավանական թեկնածուն Արամ Հովհաննիսյանն է
19:24 Մենք որևէ համաձայնության չենք հասել Հայաստանի հետ TRIPP-ի վերաբերյալ․ Ռահիմ Սաֆավի
11:36 Վաճառվում է Լևոն Տեր–Պետրոսյանի դռան ցուցանակը
17:03 Ոչ մի օր առանց քեզ. Նորայր Նիկոյանի կնոջ՝ Լուսինեի հրապարակումը տալի հիշատակին
15:16 Աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Ռազմական ոստիկանության պետը
18:57 1 ամսական ենք. բլոգեր Քրիստինե Մարգարյանը հրապարակել է փոքրիկ Խաչեի նոր ֆոտոշարքը
21:48 ՓԾ-ն քաղաքացիներին հորդորում է լողալ միայն թույլատրելի վայրերում
15:27 Ձեզ էվակուացնելու են և դուրս են շպրտելու էս դահլիճից և ԱԺ-ի շենքից․ Կոնջորյանը՝ Ղազարյանին