Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 ամիս առաջ - 18:26 03-02-2026

ԼՂ-ի հարցը չի կարող փակված համարվել, քանի դեռ տեղահանված անձինք չեն վերադարձել իրենց տները. Էրիխ Վոնտոբել

Շվեյցարիայի Ազգային խորհրդի անդամ Էրիխ Վոնտոբելը նշեց, որ քանի դեռ տեղահանված անձինք չեն վերադարձել իրենց տները և չեն կարողանում վերադառնալ, ԼՂ-ի հարցը չի կարող համարվել փակված և չպետք է փակված համարվի։

Նրա խոսքով՝ տեղահանված անձանց վերադարձը պետք է դառնա կայուն խաղաղության համաձայնագրի անքակտելի մաս։

Վոնտոբելը հիշեցրեց, որ 2023 թվականի սեպտեմբերին միջազգային համայնքը հստակ և բաց կերպով հայտարարել է, որ տեղի ունեցածը լուրջ անարդարություն էր, իսկ որոշ գնահատականներով՝ անգամ հանցագործություն։ Սակայն, նրա խոսքով, ժամանակի ընթացքում միջազգային ուշադրությունը թուլացել է, լրատվամիջոցներն ու քաղաքական օրակարգերը տեղափոխվել են այլ թեմաների վրա։

«Այսօր մենք պարզապես հիշեցնում ենք միջազգային համայնքին՝ ինչ էր այն ասում 2023 թվականի սեպտեմբերին։ Հիշեցնում ենք, որ դեռ կա խնդիր, որը լուծված չէ»,- ընդգծեց նա։

Անդրադառնալով այցին՝ Վոնտոբելը նշեց, որ նույն օրը պատվիրակությունն այցելել է բանտում գտնվող արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանին և ունեցել շատ հուզիչ ու իմաստալից հանդիպում։ Նրա խոսքով՝ Սրբազանը Լեռնային Ղարաբաղի հարցի վերաբերյալ հստակ ուղերձ է փոխանցել՝ շարունակել պայքարը և չմոռանալ տրված խոստումները։

«Ես խոստանում եմ այսօր՝ այստեղ, որ ես և մենք կփորձենք անել այն ամենը, ինչ կարող ենք։ Այս հարցը դեռ փակված չէ»,- ասաց Շվեյցարիայի Ազգային խորհրդի անդամը։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել