copy image url
Մամուլ 2 տարի առաջ - 08:45 22-09-2023

ՔՊ-ում հատուկ սադրիչներ են պատրաստել․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանության մեր աղբյուրներից տեղեկացանք, որ ՔՊ-ում հատուկ սադրիչներ են պատրաստել, որոնց գործուղում են Հանրապետության հրապարակ՝ հանուն Արցախի բողոքի ակցիաների ժամանակ սադրանքներ հրահրելու, ոստիկանների նկատմամբ բռնության կոչեր եւ գործողություններ գեներացնելու համար։

Հաշվարկն այն է, որ հարամեն ակցիաները, տպավորություն ստեղծեն, թե ջարդարար խուլիգանների բանդա է հավաքվում՝ այլ քաղաքացիների վանելով ցույցերից: Բացի այդ, մարդկանց վախեցնելու, զանգվածային ձերբակալություններ իրականացնելու հիմքեր ստեղծեն։ Նախօրեին շշերից բացի, քարեր նետվեցին ոստիկանական պատի ուղղությամբ, երեկ իրավապահները հաղորդեցին, որ 28 անձ ձերբակալվել է՝ «զանգվածային անկարգություններ կատարելու» կասկածանքով։

Իրավապահները եռանդով աշխատում են ցուցարարների նկատմամբ քրեական գործեր հարուցելու, բերման ենթարկելու ուղղությամբ, այն, ինչը տարիներ առաջ կիրառվում էր Նիկոլ Փաշինյանի եւ այլ ընդդիմադիրների դեմ»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

16:07 Արմավիրում սովի մատնված հայրն ու որդին նախկինում բարեկեցիկ են ապրել․ նոր մանրամասներ
14:31 Մալենկով, Բաղդասարյան, Սիմոնյան. նույնիսկ ԱԽ կայքում քարտուղարը չորրորդն է
16:59 Անճանաչելիորեն փոխված. բարիատրիկ վիրահատությունից հետո Կարեն Ասլանյանը նոր ֆոտոշարք է հրապարակել
18:39 Այսօր հյուր էի գնացել «Զավզակներին»․ Նիկոլ Փաշինյան
19:24 Դերասանուհի և պարուհի Աիդա Կարապետյանի շքեղ հարսանիքի առաջին կադրերը
22:08 ՌԴ ՊՆ․ ռուսական ԱԹՍ-ները Օդեսայի նավահանգստում հարվածել են Ուկրաինայի ԶՈւ-ի ռազմական պահեստներին
09:13 Պարզվում է` «Ֆրի նյուզ»-ը վնասով է աշխատում
21:30 «Ուժեղ Հայաստանը» իշխանության հետ պայմանավորվածություն ունի, և դա սկսվել է 1 տարի առաջ. քաղաքագետ
15:50 Արդեն ունենք շատ կարևոր տեղեկատվություն. Անդրեն պատերազմ է հայտարարել իրեն թիրախավորած ֆեյքերին
19:56 Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը